Թուրքիան 2 տարում ավելի քան 1000 զրահամեքենա է մատակարարել տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան․ ՄԱԿ-ի զեկույց

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Թուրքիան վերջին երկու տարվա ընթացքում միջազգային գնորդներին ավելի քան 1000 զրահամեքենա է մատակարարել։ Այս մասին է վկայում Միավորված ազգերի կազմակերպության սովորական սպառազինությունների ռեգիստրի (UNROCA) զեկույցը։

Զեկույցում նշվում է, որ 2023 թվականին 11 երկիր է մատակարարվել 501 մարտական ​​զրահամեքենա, մինչդեռ 2022 թվականին արտահանվել է 549 միավոր՝ նախորդ տարվա համեմատ ընդհանուր արտահանումը 8%-ով նվազել է։

Զեկույցում թվարկված են 2023 թվականին Թուրքիայի զրահատեխնիկա ստացող երկրները՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ 180 մեքենա, Ղազախստան՝ 68 մեքենա, Սաուդյան Արաբիա՝ 66 մեքենա, Թունիս՝ 42 մեքենա, Կոտ դ՛Իվուար՝ 36 մեքենա, Էկվադոր՝ 35 մեքենա, Չադ՝ 30 մեքենա, Մարոկկո՝ 20 մեքենա, Բանգլադեշ՝ 11 մեքենա, Ադրբեջան՝ 10 մեքենա, Մոնտենեգրո՝ 3 մեքենա։

Արտահանված մեքենաների ճշգրիտ մոդելները զեկույցում չեն բացահայտվել, քանի որ Թուրքիան սովորաբար արտադրանքի կոնկրետ մանրամասներ կամ արտադրողի մասին տեղեկատվություն UNROCA-ին չի տրամադրում:

2022 թվականին Թուրքիան 14 երկիր է արտահանել 549 զրահամեքենա, ինչը 63 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ։ Այնուամենայնիվ, 2023-ին գրանցվել է մոտ 8% անկում, մատակարարումները նվազել են մինչև 501 միավոր: Թուրքիայի զրահատեխնիկայի արտահանումը տարիների ընթացքում անշեղորեն աճել է։

Թեև զեկույցը չի հստակեցնում արտահանված ռազմական մեքենաների մոդելները, նախկին պաշտպանական համաձայնագրերը ցույց են տալիս, որ մի քանի ստացողներ իրենց զինված ուժերում ներառել են թուրքական արտադրության զրահամեքենաներ:

Օրինակ՝ հայտնի է, որ Ադրբեջանը շահագործում է Otokar ընկերության COBRA II զրահամեքենաները: Ղազախստանը հետաքրքրություն է ցուցաբերել COBRA II, TULPAR և ARMA զրահամեքենաների նկատմամբ, լրատվամիջոցները ենթարում են ապագայում 800 մեքենայի հնարավոր պատվեր:

Զեկույցում նշվում է, որ ՄԱԿ-ի թվերն արտացոլում են միայն հայտարարագրված արտահանումները, ինչը նշանակում է, որ իրական մատակարարումները կարող են ավելին լինել, ներառյալ՝ առանձին պայմանագրերով կամ որպես ռազմական օգնություն տրամադրված մեքենաները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի