«Ինչո՞ւ Factor TV-ին չեք թույլատրում լուսաբանել մրցույթները», «Մենք չենք որոշում». քաղաքապետի խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Այդքան խոսում եք բաց ու թափանցիկ աշխատանքի մասին, ինչո՞ւ Factor TV-ին երկու անգամ չեք թույլատրել լուսաբանել վարչության պետերի մրցույթները․ այսօր այս հարցն ուղղեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին։

«Factor TV-ի լուսաբանում չթույլատրելը ո՛չ Հայկ Կոստանյանն է արգելում, ոչ լրատվության վարչության նախկին պետ Տարոն Գևորգյանը։ Կա ձևաչափ, նիստի անդամներ, և այդ նիստի անդամներն են նպատակարահարմար համարում՝ այս կամ այն քննության ժամանակ ԶԼՄ-ներին ընդունել, որպեսզի լուսաբանեն, թե ոչ։ Դրա որոշողը փաստացի հանձնաժողովի անդամներն են»,- մանրամասնեց Կոստանյանը։
Factor TV-ի լրագրողը հավելեց, որ խնդիրը հենց հանձնաժողովների անդամների կողմ չլինելն է։
Հիշեցնենք՝ քաղաքապետարանը Factor TV-ն երկու անգամ արգելել է լուսաբանել համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպված մրցույթը։ Մեր հարցմանը գրավոր պատասխանել էին, թե լուսաբանումը կարող է կաշկանդել մրցույթի մասնակիցներին։
«Մրցութային հանձնաժողովը մրցույթի մասնակիցներին չկաշկանդելու, անհարգի (անհարկի/խմբ.) լարվածության մթնոլորտ չստեղծելու նպատակով՝ որոշում է չթույլատրել Factor TV լրատվական միջոցին ներկա գտնվելու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման տարածքային առաջին բաժնի պետի համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին»,- ասված էր քաղաքապետարանից ստացած նամակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան