Փաշինյանին մի թղթի կտոր է պետք, որ ընտրություններին հայտարարի՝ խաղաղություն էի խոստացել, բերել եմ․ Արթուր Խաչատրյան

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է Ադրբեջանի բոլոր պահանջներին և չի եղել մի պահանջ, որ ՀՀ իշխանություններն առաջադրած լինեն, իսկ Ադրբեջանը համաձայնած լինի։ Չի եղել որևէ պահանջ, որ Ադրբեջանը առաջադրած լինի և ՀՀ իշխանությունները այդքան տղամարդկություն ունենային և մերժեին»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառանալով խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը։

«Այսօր առաջինը Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանին պարտադրել են և Հայաստանը համաձայնել է իրենց պահանջներին, հետո արդեն ՀՀ արտգործնախարարությունը դա հաստատեց: Ստացվում է, որ հերթական անգամ հասարակությունը Ադրբեջանից է տեղեկանում, թե փակ դռների հետևում թափանցիկ աշխատանք խոստացած կառավարությունը Ալիևի հետ ինչ գաղտնի բանակցություններ է վարում և ինչ նոր զիջումներ է պատրաստում»,- նշեց Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի ընդունած երկու կետերից առաջինը միջազգային ատյաններում հայցերի հետքաշումն է, որի առաջին նշանն արդեն եղել է՝ ի դեմս Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի։

«Երկրորդը՝ ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայության բացառումն է։ Բայց հիշեցնեմ, որ Ադրբեջանը էլի բազմաթիվ պահանջներ ունի ՀՀ-ից, օրինակ 350 հազար «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ», «միջանցքի» տրամադրում, պատերազմական հանցագործների «արտահանձնում» Ադրբեջանին, այնպես որ ես բոլորովին չեմ բացառում, որ Ադրբեջանը նույնիսկ այս թղթի կտորը ստորագրելուց հետո նոր պահանջներ կներկայացնի և կպարտադրի, որ Հայաստանը դրանց հետ համաձայնի։ Նիկոլ Փաշինյանը համաձայնում է այդ ամեն ինչին, որովհետև իրենց պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի խաղաղություն, նույնիսկ եթե դա կատարյալ կամիտուլյացիա է։ Նպատակն այն է, որ ընտրություններին հայտարարի՝ ես խաղաղություն էի խոստացել, խաղաղություն եմ բերել, թեկուզ անվերապահ, բացարձակ կապիտուլյացիայի տեսքով»,- ընդգծեց Խաչատրյանը։

Հաշվի առնելով, որ սահմանին երրորդ երկրների ներկայությունը Ադրբեջանը բացառում էր, ստացվում է ԵՄ դիտորդները դո՞ւրս կբերվեն ՀՀ-ի տարածքից՝ հարցրինք Խաչատրյանին․ «Դե, եթե ՀՀ իշխանությունները համաձայնել են այդ կետին և հավելյալ մանրամասներ չեն ներկայացնում, միգուցե, և այդպես էլ ստացվում է»։

Արդյոք Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլից դուրս գալը որևէ կերպ առնչություն ունի տեքստի համաձայնեցման հետ․ Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ չունի։

«Այս իշխանություններն ամենևին շահագրգրռված չեն, որ գերիների առնվազն մի մասը վերադառնա»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները։ Բայրամովը շեշտել էր՝ Հայաստանն ընդունել է պայմանագրի չհամաձայնեցված վերջին երկու կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը։

Այդ հայտարարությունից միայն ժամեր անց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ Հայաստանն ընդունում է երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները։

«Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

Արփի Հակոբյան