ՆԳՆ-ն դիտարկումներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի նախագծի վերաբերյալ

Լուրեր

06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը ստացել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։

Խոսքը վերաբերում է Ավինյանի նախաձեռնությանը, որի համաձայն ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վարորդները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե 15 րոպեի ընթացքում վթարված մեքենաները դուրս չեն բերում փողոցի երթևեկելի հատվածից։

«ՆԳՆ-ն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված և Երևանի քաղաքապետարանի կողմից լրամշակված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սահմանված ժամկետում տրամադրել է գերատեսչության կարծիքը»,- նշված է պատասխանում։

Ներքին գործերի նախարարությունը դիտարկումներ է ներկայացրել նախագծի վերաբերյալ։

«Տրամադրված կարծիքի շրջանակներում նախարարությունը ներկայացրել է որոշ դիտարկումներ նախագծով առաջարկվող դրույթների պրակտիկ իրացման հետ կապված։

Ինչպես արվում է ցանկացած շրջանառվող նախագծի դեպքում, այս դեպքում ևս կարծիքների ամփոփման փուլում առաջիկայում նախաձեռնվելու է քննարկում, որի շրջանակներում գործընկերների հետ կդիտարկվեն հնարավոր կոնսենսուսային լուծումները»,- ասված է ՆԳՆ-ից ստացված պատասխանում։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 20-24-ի ձյան առատ տեղումներից հետո գործակարգավարական նիստի ժամանակ, փորձելով բացատրել մայրաքաղաքում երթևեկության կաթվածահար վիճակը, ասել էր, որ խցանումների 80 տոկոսը ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով էր։ Ավինյանին շտապել էր հերքել Ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնել էր, որ փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ը, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար, որոնցից միայն 1 տրանսպորտային միջոց է եղել ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա՝ ձմեռային մաշված անվադողերով։ Իսկ Հայաստանի ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը Factor TV-ին հայտնել էր, որ փետրվարի 20-24-ը գրանցվել է 942 պատահար, որից շուրջ 500-ը փաստագրել են պարեկային ծառայողները։ Սակայն ԱՊՊԱ-ի տվյալների բազայում չի նշվում՝ վթարված տրանսպորտային միջոցներն ամառայի՞ն, թե՞ ձմեռային անվադողերով են:

 

Արփի Հակոբյան