«Եթե ուղղաթիռով մեզ չհանեին՝մահացած կլինեինք»․ինչ է պատմում Արագածում ձնահյուսի տակ մնացած իսպանացին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

Երեկ Արագած լեռան հյուսիսային գագաթին իսպանացի 9 լեռնագնացներ էին մնացել ձնահյուսի տակ։ Փրկարաներին հաջողվել է նրանցից 8-ին դուրս բերել, իսկ այսօր հայտնաբերվել է 9-րդ լեռնագնացի դին։ Արշավախմբի 8 անդամներից 6-ը հանրապետության տարբեր բժշկական կենտրոնից երեկ երեկոյան տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, խմբի անդամներից 2-ը հոսպիտալացման կարիք չեն ունեցել։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի խոսքով՝ իսպանացի լեռնագնացները կապի մեջ են իրենց հարազատների հետ, կապ է պահպանվում նաև դեսպանատան աշխատակիցների հետ։

Որոնողափրկարարական աշխատանքներին այսօր մասնակցել են նաև Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ալպինիստները։ Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը նշում է՝ դեռ երեկվանից կապի մեջ են եղել փրկարարների հետ, անհրաժեշտ խորհրդատվություն տվել՝ ինչպես հասնել տուժածներին և ինչ օգնություն ցուցաբերել։

53-ամյա Ջորդի Բալլեստերը պատմում է՝ երկրորդ անգամ էր Արագած բարձրանում, առաջին անգամ արևելյան գագաթ էր բարձրացել։ Իսպանացի լեռնագնացները առանց տեղացի ուղեկցորդի են որոշել ՀՀ ամենաբարձր գագաթը բարձրանալ։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ նրանք պատրաստված են եղել և իրենց հետ փրկարարական միջոցներ են ունեցել, առաջին օգնությունն էլ իրենք են իրենց ցուցաբերել։ Դանիելյանի կարծքիով՝ իսպանացի լեռնագնացների սխալն այն է եղել, որ իրենց ճանապարհորդությունը պլանավորելուց չեն ներգրավել դահուկային ոլորտի հայ մասնագետների։

Պատահարից հետո միայն Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն տարածեց` կոչ անելով խուսափել լեռներ այցելություններից, քանի որ մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։

Արտասահմանցի լեռնագնացների հետ կապված նմանատիպ մի դեպք գրանցվել էր 2019 թվականին Աղվերանում։ Ֆրանսիացի լեռնագնացները բարձրացել էին Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը և մնացել ձյան զանգվածի տակ։ Այդ ժամանակ էլ մեկ մահ արձանագրվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան