Գերագույն հոգևոր խորհուրդը Ռուբեն Վարդանյանին հացադուլը դադարեցնելու կոչ է արել

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովն անդրադարձել է Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին։ Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ դրանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին հորդորելով դադարեցնել հացադուլը։

«Գերագույն Հոգևոր Խորհուրդը արձանագրում է, որ Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի և ագրեսիայի հերթական դրսևորումներն են։

Ակնհայտ է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունը ուղեկցվում է գերիների խոշտանգումով և անմարդկային վերաբերմունքով։ Անթաքույց նպատակ է հետապնդվում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը՝ միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները՝ ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլև արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության և պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաև զոհերին ներկայացնելու իբրև ոճրագործներ։

Շինծու դատավարություններով և հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ և ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ, ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների և միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաև հոգևոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից։

Այս պայմաններում մեծապես կարևորում ենք Հայաստանի պետական մարմինների և համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ հայ գերիների և պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու և գերիների ազատ արձակմանը հասնելու համար։

Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։

Կոչ ենք ուղղում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։   Տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն և սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման և արցախահայության իրավունքների իրացման պարագայում։

Աղոթքով առ Բարձրյալը զորակցություն ենք հայտնում գերեվարված սիրելի մեր զավակներին՝ պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողություններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կյանքի և առողջության համար։ Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։