ԵԿՄ-ի 90 տոկոսը ՀՀԿ-ից էր, իսկ Մանվել Գրիգորյանից հետո տեղի ունեցավ առնետավազք․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Երկրապահը ոչ մեկի սեփականությունը չէ․ այն ստեղծվել է այն ժամանակ, երբ մեր երկիրը գտնվում էր պատերազմի մեջ․ այն ժամանակ բանակ չկար, հիմնականում գործում էին հատուկ գունդն ու ջոկատները՝ ԵԿՄ-ի կազմում, այնպես որ, անընդհատ չի կարել ԵԿՄ-ն բաժանել մասերի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ժամանակ ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

Վերջինս ԵԿՄ-ի գործունեությունը բաժանեց երկու փուլի՝ Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներն ու դրանից հետոն և շեշտեց, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի ժամանակ խստիվ արգելված էր պաշտոնյաներին դառնալ ԵԿՄ վարչության անդամ՝ ինչը տեղի ունեցավ սակայն, Վազգեն Սարգսյանից հետո՝ Մանվել Գրիգորյանի ղեկավարման տարիներին։

«1999 թվականից, երբ ԵԿՄ նախագահ դարձավ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ-ի վարչության անդամներ դարձան շատ պաշտոնյաներ, փոխնախարարներ, ուժային կառույցի ներկայացուցիչների, որից հետո սկսվեցին ԵԿՄ-ի մասնատման աշխատանքները»,- ասաց նա՝ նշելով, որ ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանի ղեկավարման տարիներին սերտաճեց իշխանությանը և ԵԿՄ-ի վարչության անդամների մեծ մասը դարձան հենց Հանրապետական կուսակցության անդամներ։

Ըստ Գագիկ Մելքոնյանի՝ ԵԿՄ-ի 90 տոկոսը ՀՀԿ-ից էր, իսկ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ-ում տեղի ունեցավ առնետավազք։

«Միայն Սեյրան Սարոյանը չէր, ԵԿՄ վարչության 180 անդամից մնաց միայն 30-ը։ «Ազատամարտիկների դաշինքն» էլ տեսնելով, որ ԵԿՄ-ի վիճակը ծանր է՝ հայտարարություն արեց և որոշեց, որ այն ուժերը, որոնք վարկաբեկում են ԵԿՄ-ի անունը պետք է հեռանան՝ տեղը զիջելով  այն մարդկանց, որոնք  պատրաստ են ազնվորեն աշխատել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։