Քաղաքացին ընկել է կոյուղատարը․ ով է պատասխանատու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
Բոլորը

Գետափնյա բնակավայրի բնակիչ Զոհրաբ Խուդոյանը երկու օր առաջ ընկել է կոյուղատարը, երբ փորձել է հարևանին օգնել՝ ցանկապատել տարածքը։ Ասում է ՝ մահից է փրկվել։

«Բետոնի վրա կանգնած էի, միանգամից իջա։ Բան չեմ հիշում, մենակ ջոկեցի, որ հարևանս ինձ օգնում է, ջրից հանում։ Եթե նա չլիներ, ես ստեղ կանգնած չէի լինի։ Եթե երեխա լիներ, հաստատ ջուրը տանող էր»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց Խուդոյանը։

Հսկայական կոյուղատարում հայտնված Զոհրաբ Խուդոյանին հարևաններն են դուրս բերել։ Բարեբախտաբար, վնասվածքները ծանր չեն եղել։

«Ականջի հետևի մասը՝ գլխի հատվածում ջարդվել է։ Մարդիկ օգնություն ցուցաբերեցին, ամեն ինչ հիմա նորմալ է»,- նշեց նա։

Գետափնյա գյուղի բնակիչներն ասում են՝ անցած գարնանն են պարզել, որ իրենց համայնքի կենտրոնական փողոցի տակով է անցնում Երևանի կոյուղաջրերի ջրանցքը։ Աշոտ Վարդանյանի խոսքով՝ անցած տարի մայիսին իր հողատարածքի վերջնամասում գարշահոտ է զգացել։ Փորձել է մաքրել տարածքը ու գտել կոյուղատարը։

«Ժամը 3-ից հետո մեջի կեղտաջրերի հոսքն ավելի է ուժեղանում և բարձրանում, երեկոյան ժամը 23:00-ին էլ է ուժեղանում։ Եթե հանկարծ մի տեղ փակվի կամ խցանվի, համարեք, որ Հրազդան գետը մեր գյուղի կեսով անցնում է»,- շեշտեց նա։

Գյուղի հենց առաջին փողոցում ապրողները երեխաներին թույլ չեն տալիս միայնակ փողոց դուրս գալ, որպեսզի հանկարծ չմոտենան կոյուղատարին։ Բնակիչներից մեկը սրտնեղում է՝ 5 թոռները զրկված են դրսում խաղալու հաճույքից, մի կողմից էլ գարշահոտն է խնդիրներ առաջացնում։

«Հիվանդ երեխա ունեմ, բրոնխիալ ասթմա ունի։ Սեփական տուն է, երեխան ուզում է բակում խաղալ, չգիտեմ՝ էդ երեխուն ոնց հանեմ։ Դուրս է գալիս, մի քիչ խաղում է, հետո խեղդվում է»,- նշում է Թագուհի Առուստամյանը։

Գետափնյա համայնքի բնակիչները նշում են, որ այս մեկ տարվա ընթացքում խնդրի մասին ահազանգել են գրեթե բոլոր պատկան կառույցներին։ Եկել են, նայել, հարցը քննարկել, բայց առայժմ լուծումը չի նշմարվում։

«Եթե ինչ- որ մեկի վրա մեղավորությունը բարդենք, կնշանակի՝ էժան ինչ-որ խոսք ենք ասում։ Իրականում այս կոյուղատարը  քարտեզով այստեղից չի անցնում, մոտ 200 մետր ներքև»,- հավելեց համայնքի մեկ այլ բնակիչ։

«Վեոլիա Ջուր» ընկերությունից պնդում են՝ կոյուղատարի հարևանությամբ շինարարական նորմերի խախտմամբ կառուցված հացի փուռ կա, որի մի հատվածը ջրանցքի վրա է։ Ըստ ընկերության՝ երբ իրենց աշխատակիցները գնացել են վերանորոգման աշխատանքներ իրականացնելու, սեփականատերը թույլ չի տվել։

Կապ հաստատեցինք հացի արտադրամասի սեփականատեր Աշոտ Վարդանյանի հետ։ Նրա պնդմամբ՝ իր արտադրամասը շինթույլտվությամբ է կառուցել, իսկ «Վեոլիա Ջուր»-ը մեղքն իր վրա է բարդում։ Ասում է՝ պատրաստ է օգնել, միայն թե հարցը լուծվի։

Բնակիչները լիահույս են, որ իրենց բողոքի ձայնը տեղ կհասնի, առաջիկայում պատկան մարմինները կորոշեն փակել կոյուղատար ջրանցքը, և գարշահոտն այլևս չի տարածվի համայնքով մեկ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան