ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ-ին ու Թուրքիային կոչ է անում խորացնել հարաբերությունները

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ն կոչ է անում ԵՄ-ին ու Թուրքիային ամրապնդել հարաբերությունները, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուրս գալը եվրոպական անվտանգության ուժերից Եվրոպայի մայրաքաղաքներին ստիպել է վերանայել իրենց դաշինքները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն  փակ դռների հետևում կոչ է արել ԵՄ առաջնորդներին ավելի շատ համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկար տարիների լարված հարաբերություններից հետո։ Այս մասին հայտնում է Financial Times-ը, որին վկայակոչում է Turkiye today-ը:

Ավելի սերտ համագործակցության այս կոչը հնչում է այն ժամանակ, երբ Բրյուսելը ուղիներ է փնտրում ավելի սերտ համագործակցելու Թուրքիայի և այլ ոչ ԵՄ հարևանների հետ՝ որպես եվրոպական պաշտպանական կարողությունները բարձրացնելու հավակնոտ ջանքերի մի մաս:

Մարտի սկզբին էլ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում մասնակցել էր Եվրոպայի խոշոր ռազմական տերությունների հանդիպմանը՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը և ավելի լայն պաշտպանական խնդիրները:

Փետրվարին Ռյուտեն ԵՄ առաջնորդների հետ առանձնազրույցի ժամանակ խնդրանքով հանդես էր եկել՝  կոչ անելով նրանց զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ։ Այս մասին ասել են Financial Times-ի զրույցին ծանոթ երեք աղբյուրները։

Նիդերլանդների նախկին վարչապետ Ռյուտեն հրաժարվել է մեկնաբանություններ տալ իր խոսնակի միջոցով: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեկնաբանել է. «Ժամանակի որոշակի պահին դուք պետք է որոշեք, թե ում եք ուզում ձեր թիմում՝ անկախ ձեր ունեցած ցանկացած խնդրից: Սակայն Թուրքիան նաև պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ»:

Թուրքիան չի միացել արևմտյան դաշնակիցներին Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում՝ ի պատասխան նրա Ուկրաինա ներխուժման։ Այն շարունակել է ամուր տնտեսական և էներգետիկ կապեր պահպանել Ռուսաստանի հետ՝ միաժամանակ առանցքային հարաբերություններ պահպանելով Ուկրաինայի հետ և կոչ անելով պահպանել իր տարածքային ամբողջականությունը։

Թուրքիայի հզոր պաշտպանական արդյունաբերությունը ԵՄ-ում ավելի լայն բանավեճի կենտրոնում է այն հարցի շուրջ, թե արդյոք երրորդ երկրների պաշտպանական ընկերությունները պետք է օգուտ քաղեն զենքի վրա ծախսերը մեծացնելու ԵՄ նախաձեռնություններից: Անկարայի հետ ներգրավվածությունը խորացնելու ջանքերը նաև նպատակ ունեն բարելավելու Թուրքիայի և ԵՄ մայրաքաղաքների միջև երկկողմ կապերը։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը բազմաթիվ պաշտպանական համագործակցության համաձայնագրեր է ստորագրել ինչպես Իսպանիայի, այնպես էլ Իտալիայի հետ։

Չնայած Թուրքիան դեռևս պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու է՝ գործընթացը մի քանի տարի փակուղում է, քանի որ երկխոսության տարբեր ուղիները, ՝ անվտանգության ու պաշտպանության, մասամբ դադարեցվել են Հունաստանի հետ չկարգավորված լարվածության պատճառով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի