ՆԳՆ-ի անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ոստիկանությունը զգուշացնում է

Լուրեր

30.03.2025 | 20:02
Փարաքարում մեկնարկել է քվեների հաշվարկը․ ՈՒՂԻՂ
30.03.2025 | 20:00
Ինչու՞ էին սա անում 2003-ին` գիտեմ, ինչու՞ են անում 2025` մոտիվացիան չգիտեմ. Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 19:51
Ով կզբաղեցնի Գյումրիի համայնքապետի պաշտոնը․ սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը․ ՈՒՂԻՂ
30.03.2025 | 19:45
Կրիմինալի հետ ասոցացվող տարածքներում առավոտյան բարձր ակտիվություն է նկատվել. Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 19:28
Ամեն ինչ արել ենք, որ մեր թեկնածուին ընտրեն. Արմավիրի մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 19:09
«Անկախ դիտորդ»-ի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
30.03.2025 | 19:02
Միջադեպ Սարիկ Մինասյանի աջակիցների և լրագրողների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 17:44
Խախտումներ ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է Վարդան Ղուկասյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 17:39
Ժամը 17:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 37.07%-ը․ ԿԸՀ
30.03.2025 | 17:29
«Քռքաշ» փողոցից տարել են. Մարտուն Գրիգորյանը` թիմակցի ձերբակալության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 17:28
Գնում եմ բողոքեմ, թույլ չեն տալիս ընտրեմ. գյումրեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 17:22
Կինս և տղաներիցս էլ կան, որ ՌԴ քաղաքացի են. Մարտուն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 17:08
Իմ ներկայությունը շտաբում կարո՞ղ է ճնշում գործադրել Պտղունքի բնակչի վրա. Խուդաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 17:06
Ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և այլ անձինք. ՀԿԿ-ն հայտնում է պատճառը
30.03.2025 | 17:02
ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը եկել է Լյուդվիգ Գյուլնազարյանի շտաբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլեկտրոնային փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Դրանցում նշվում է, թե, իբր, ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։

«Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400,000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։

Տեղեկացնում ենք, որ սա խարդախություն է և չի համապատասխանում իրականությանը։ Եթե ստացել եք նման հաղորդագրություն մի՛ պատասխանեք և մի՛ փոխանցեք գումար։

Հորդորում ենք անտեսել կասկածելի հաղորդագրությունները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։

Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։