Հնդկական արտադրության պաշտպանական տեխնիկան մեզ հետաքրքրում է․ Միրզոյանը կրկնել է՝ ՀՀ բանակի բարեփոխումները երրորդ երկրի դեմ ուղղված չեն

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Երևանի համար՝ առանցքային ուշադրություն դարձնելով Հայաստանի պաշտպանական հատվածի բարեփոխմանը։ Նա շեշտել է՝ Հայաստանի բանակի բարեփոխումները «որևէ երրորդ երկրի» դեմ չեն: Հնդկաստանում գտնվող Արարատ Միրզոյանն այս մասին հայտարարել է հնդկական Wion-ի հետ զրույցում։

Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են պաշտպանական համագործակցությունը՝ Հնդկաստանը դարձել է ՀՀ-ին ռազմական տեխնիկայի հիմնական մատակարար։

«Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական հատվածի բարեփոխման, մեր բանակի արդիականացման փուլում, և այստեղ հնդկական փորձը որոշ կոնկրետ ոլորտներում, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ հետաքրքրում են»,- ասել է Միրզոյանը։

Նա հավելել է՝ Հնդկաստանից գնումներն ուղղված են «Հայաստանի պաշտպանական համակարգի բարեփոխմանը, և որևէ երրորդ կողմի դեմ այդ համակարգերն օգտագործելու մտադրություն չկա»:

«Պաշտպանությունն այն ուղղություններից է, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ։ Եվ ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա։ Բայց ուզում եմ նշել, որ այս համագործակցությունը, մասնավորապես, Հայաստանի կողմից Հնդկաստանում արտադրված որոշ կոնկրետ սարքավորումների առևտուրը նախատեսված չէ օգտագործել որևէ երրորդ կողմի դեմ»,- ընդգծել է Միրզոյանը։

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ, բանակցություններ է վարում մեր արևելյան հարևանի հետ։ Բայց նաև, ընդհանուր առմամբ, Երևանը կենտրոնացած է խաղաղության և կայունության հաստատման ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վրա։

Խոսելով հայ-հնդկական ռազմական համագործակցության հետ կապված Ադրբեջանի արձագանքի մասին՝ Միրզոյանը հայտարարել է․ «Ես արդեն անդրադարձել եմ այս թեմային։ Հայաստանի մտադրությունը միայն սեփական պաշտպանունակության արդիականացումն է, պաշտպանական համակարգի արդիականացումն ամբողջությամբ։  Հնդկաստանից բերված տեխնիկայի նպատակը ավելի լավ պաշտպանական կարողություններով ավելի լավ բանակի մաս լինելն է։ Հայաստանը որևէ երրորդ երկրի դեմ ագրեսիայի որևէ մտադրություն չունի»։

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությանը՝ նշելով, որ Հայաստանն ամեն ինչ անում է իր լոգիստիկ երթուղիներն ունենալու կամ խթանելու, համաշխարհային տարանցիկ երթուղիների մաս դառնալու համար։

«Ավելին, մենք հանդես ենք եկել մեր նախաձեռնությամբ՝ Խաղաղության խաչմերուկով։ Բայց նաև նախաձեռնությունը դուրս է գալիս Հարավային Կովկասից, հատկապես՝ հաշվի առնելով, որ եթե իրականացվի, այս նախագիծը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հարավային Կովկասի երեք երկրների վրա։ Մենք շահագրգռված ենք նոր տարանցիկ երթուղիների ուսումնասիրությամբ, ներառյալ՝ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրական մալուխները, ինտերնետ մալուխները և այլն: Դա իրականացնելու համար առաջին հերթին պետք է կենտրոնանալ մեր հարևանների հետ բանակցությունների վրա։ Նկատի ունեմ Ադրբեջանին։ Մենք հավատում ենք երկու երկրների համար փոխշահավետ առաջարկին, բայց նաև շարունակում ենք մեր սահմանների բացման և Հայաստանը Թուրքիայի հետ կապող երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման շուրջ բանակցությունները»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ որպես Խաղաղության խաչմերուկի մաս՝ կարող են դիտարկել ոչ միայն հյուսիս-հարավ ուղղությունը, այլև արևմուտքից արևելք:

Խոսելով ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցության մասին՝ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանը մասնակցել է ԲՐԻԿՍ-ի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպումներին, և շահագրգռված է լինել դիտորդ լինել այս կազմակերպությունում և տեսնել, թե ինչ կարող է բերել այս համագործակցությունը, այս ձևաչափը տարածաշրջանին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի