ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցը ձգձգվում է․ ակտիվիստ Արթուր Չախոյանը սա քաղաքական ճնշում է որակում

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանն ահազանգում է, որ իրեն ՀՀ քաղաքացիություն չեն տրամադրում, մերժում են։ Factor.am-ի հետ զրույցում Չախոյանն ասաց, որ դեռ 2024 թվականի հոկտեմբերին է դիմել քաղաքացիություն ստանալու համար։

«Առանց որևէ իրավական հիմքի, առանց որևէ պատճառաբանության ինձ քաղաքացիություն չեն տրամադրում։ Այս ամենը պայմանավորված է իմ հանրային գործունեությամբ, ինձ քաղաքացիություն չտրամադրելը իմ հանդեպ քաղաքական ճնշում եմ որակում։ Սահմանված 90-օրյա ժամկետն անցել է, բայց դեռ քաղաքացիություն չեմ ստացել, սա ի՞նչ է, եթե ոչ մերժում։ Այս ընթացքում սա 3-րդ այցս էր, կրկին մերժեցին»,- մանրամասնեց Չախոյանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց պնդումը, թե մերժում են Չախոյանին ՀՀ քաղաքացիություն տրամադրել։ 

«Իրականում այս պահին ո՛չ մերժված է, ո՛չ շնորհված է։ Ես կհասկանամ, եթե մեղադրանքը կամ քննադատությունը լինի ձգձգման վերաբերյալ, որովհետև, իսկապես, մի քանի օր ուշացրել ենք օրենքով սահմանված 90-օրյա ժամկետը»,- ասաց Դավթյանը։

Մեր հստակեցնող հարցին, թե ինչով է պայմանավորված ձգձգումը, Դավթյանն արձագանքեց։

«Այդպես երբեմն լինում է, վատ է, որ մեր պրակտիկայում նման իրավիճակներ կան տարբեր դիմումատուների պարագայում։ Նրանց վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա տարբեր գերատեսչություններ հարցումներ ենք ուղարկում։ Պատկերացնում եք, չէ՞, օտարերկրյա քաղաքացին, որը դիմում է իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար, ինչքան խորը քննություն է անցկացվում, վերլուծություն է իրականացվում, երբ այդ եզրակացությունը կազմվում է։ Հետո, ըստ ընթացակարգի, եզրակացությունն ուղարկվում է ՀՀ նախագահի աշխատակազմ և նախագահի հրամանագրով է քաղաքացիություն շնորհվում։ Մենք մեր եզրակացությունն այսօր կամ վաղը կուղարկենք նախագահի աշխատակազմ, և առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում արդեն կլինի որոշումը, ըստ այդմ, հնարավոր կլինի որակումներ տալ»,- ընդգծեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։

Նշենք, որ Արթուր Չախոյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ունեցել է ՀՀ քաղաքացիություն, ծառայել է ՀՀ ԶՈւ-ում։ Ըստ Չախոյանի՝ Ռուսաստանի Դաշնության ընթացակարգով է պայմանավորված եղել, որ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ 

Արփի Հակոբյան