Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները դատապարտել են Բաքվում հայերի խոշտանգումները․ Ադրբեջանի Մեջլիսն արձագանքել է

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Շվեդիայի Ռիկսդագում (խորհրդարան) Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի մի շարք անդամներ վճռականորեն դատապարտում են Ադրբեջանի կառավարության կողմից մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումները։ Նշվում է, որ հայ գերիների, այդ թվում՝ քաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց ապօրինի բանտարկությունը, նրանց ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումներն ու քաղաքական հետապնդումները ոչ միայն հումանիտար ճգնաժամ են, այլև միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։

«Անհիմն մեղադրանքներով անձանց կամայական կալանավորումը, որն օգտագործվում է որպես քաղաքական ռեպրեսիաների գործիք, ուղղակի հարձակում է մարդու հիմնարար իրավունքների վրա: Հայ խաղաղ բնակիչների և ռազմագերիների (գերիների) շարունակվող բանտարկությունը Ժնևի կոնվենցիաների և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի բացահայտ խախտում է։ Այս գործողությունները, որոնք իրականացվել են անպատժելիորեն, կազմում են պետության կողմից արտոնված խոշտանգումներ և բռնի անհետացումներ, որոնք նպատակ ունեն լռեցնել քաղաքական այլախոհությունը և վախ սերմանել»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ անկախ իրավապաշտպան կազմակերպություններն ու իրավական փորձագետները փաստագրել են այս կալանավորների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը: Նրանք ենթարկվելով դաժան խոշտանգումների, զրկված լինելով փաստաբաններից՝ ստիպված են եղել դիմանալ կեղծ դատավարություններին, դարձել են վայրագությունների զոհ, որոնք վնասում են Ադրբեջանի միջազգային հեղինակությանը և վտանգավոր նախադեպ են ստեղծում ավտորիտար ռեժիմների համար ամբողջ աշխարհում: Այս խախտումներն առանձին միջադեպեր չեն, այլ դիտավորյալ հանցագործություններ, որոնք խարխլում են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմքերը:

«Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին որպես լծակի շարունակական օգտագործումը, հայ կալանավորների նկատմամբ համակարգված վատ վերաբերմունքի հետ մեկտեղ, հաշվարկված ռազմավարություն է՝ ապակայունացնելու տարածաշրջանային խաղաղությունն ու արդարությունը։ Միջազգային ուժեղ արձագանքի բացակայությունը միայն քաջալերում է հետագա չարաշահումները և նորմալացնում բռնաճնշումները: Այս աղաղակող խախտումների դեմ չգործելը հավասարազոր է մեղսակցությանը՝ ավտորիտարիզմին հնարավորություն տալով ծաղկել և խորացնել ճգնաժամը»,- հայտարարել են շվեդ պատգամավորները։

Նշվում է, որ սա միայն դիվանագիտության խնդիր չէ, այլ բարոյական և իրավական պարտավորություն է։

«Միջազգային հանրությունը չի կարող ձեռքերը ծալած նստել, քանի դեռ նման դաժան անարդարությունները շարունակվում են։ Այս գործողությունները ոչ միայն հարձակում են մարդու արժանապատվության վրա, այլ նաև ուղղակի մարտահրավեր են այն սկզբունքներին, որոնք պաշտպանում են համաշխարհային կայունությունը, արդարությունը և հիմնարար իրավունքները: Բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ են անհապաղ և վճռական գործողություններ։ Աշխարհը հետևում է, և այս ճգնաժամին արձագանքը կսահմանի արդարության և մարդու իրավունքների հանդեպ հավատարմությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներն արդեն արձագանքել են այս հայտարարությանը։ Մեջլիսի Ադրբեջան-Շվեդիա միջխորհրդարանական հարաբերությունների  խմբի անդամները նամակ են հղել Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին։ Նամակում նրանք կտրականապես մերժել են այս տարվա մարտի 6-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված, նրանց գնահատմամբ, «անհիմն, կողմնակալ և կանխակալ հայտարարությունը»։

«Սուտ մեղադրանքներով և ապատեղեկատվությամբ լի հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու, Ադրբեջանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու և հայ անջատողականների ու ռազմական հանցագործների կողմից ադրբեջանցի ժողովրդի դեմ կատարած հանցագործությունները սպիտակեցնելու ամոթալի փորձ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նամակում նաև ընդգծվում է, թե, իբր, «Ադրբեջանը, վերականգնելով իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ունի օրինական իրավունք՝ քրեական պատասխանատվության ենթարկելու ծանր հանցագործություններ կատարած անձանց»։

«Երկակի ստանդարտների վրա հիմնված ընտրովի և կողմնակալ մոտեցումը ցույց է տալիս, որ խմբի անդամների իրական մտադրությունը քաղաքական մանիպուլյացիաների միջոցով Ադրբեջանին սևացնելն է»,- նշել են ադրբեջանցի խորհրդարանականները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի