Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հորդոր է տարածել ՀԿԿ նախագահի մրցույթի առնչությամբ

Լուրեր

09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հորդոր է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթի վերաբերյալ։

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության նպատակով անցկացվող հրապարակային մրցույթի ընթացքում ներկայացվում են տեղեկություններ և գնահատականներ, որոնց Հանձնաժողովը օրենսդրական սահմանափակումներով պայմանավորված հնարավորություն չունի արձագանքելու և/կամ հերքելու (տես՝«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 26․1-ին հոդվածի 12-րդ մաս):
Այդուհանդերձ, Հանձնաժողովը հորդորում է զերծ մնալ բարեվարքության եզրակացության մեջ ներկայացված տեղեկությունների առնչությամբ գնահատականներ ներկայացնելուց, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող տվյալներ հրապարակելուց, առավել ևս դրանք խեղաթյուրելուց»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ որ Կառավարության շենքում ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը։