Պեսկովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո Պուտինն ու Թրամփը մեկ անգամ են հեռախոսազրույց ունեցել

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն մեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ 2025 թվականի հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերջինի ստանձնելուց հետո։ Այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նրանց հեռախոսային կապերն այնքան էլ հաճախ չեն։ Իրականում նրանք ընդամենը մեկ խոսակցություն են ունեցել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցը, որի մասին հայտնել է Կրեմլը, տեղի է ունեցել փետրվարի 12-ին։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանին և ԱՄՆ-ին երկար ու դժվարին ճանապարհ է սպասվում, մինչև երկու երկրները վերականգնեն հարաբերությունները։

«Մենք գտնվում ենք մեր երկկողմ հարաբերությունների վերականգնման ճանապարհի սկզբնական փուլում: Առաջիկա ճանապարհը բավականին երկար է և բարդ։ Առնվազն երկու նախագահները քաղաքական կամք են արտահայտել այդ ուղղությամբ»,- հայտարարել է Պեսկովը և նշել, որ ԱՄՆ նախագահը «բավականաչափ կառուցողական է երկխոսության մեջ լինելու և խնդիրները լուծելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի