Ավինյանի հետ ձեռք ձեռքի ենք տվել, բայց խոստումը չի կատարել. ակցիա քաղաքապետարանի շենքի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ այսօր բողքի ակցիա էին անում Վրացական 6 հասցեի շենքի բնակիչները։ Նրանց բողոքը կապված է շենքի հարևանությամբ կառուցվող բարձրահարկի հետ։

«Խնդիրն ունի արդեն մոտ երկու տարվա պատմություն, մեր բազմաբնակարան 4 շենքերի արանքում նախատեսվում է կառուցել ևս մեկ բարձրահարկ։ 2023 թվականի օգոստոսի 8-ից մենք պաշտոնապես դիմեցինք Երևանի քաղաքապետարան, որ տան մեզ տվյալներ, փաստաթղթեր՝ հասկանանք, թե ինչ եք պատրաստվում անել մեր բակում։ Մի քանի անգամ մեզ ընդունել է վարչական շրջանի ղեկավարը, բայց բոլոր տեղերից ստացել ենք ցրողական պատասխան և որևէ տեղից չեն տվել համապատասխան փաստաթղթեր մինչև այս երկուշաբթի։ Բայց այդ փաստաթղթերը մեզ տրամադրեցին շինարարությունը սկսելուց հետո։ Նախընտրական փուլում Տիգրան Ավինյանին հրավիրել ենք մեր բակ, ասաց՝ մեզ մոտ այդպիսի հաստատված բան չկա, բայց պարտավոր ենք պահել այդ մարդու (նկատի ունի կառուցապատողի) շահերը։ Ասացի՝ բա մեր շահերն ո՞վ է պահելու, ասաց՝ ձեր շահերը հանրային լսումների ժամանակ կպահվեն, դուք էլ կգաք ձեր կարծիքը կասեք, ասացի՝ դե տղավարի խոսք տուր, որ այդ հանրային լսումն անելու ես մեր բակի ֆուտբոլի դաշտում, և քեզ հրավիրում եմ, որ գաս այդ լսումներին։ Այ սենց Տիգրան Ավինյանի հետ ձեռք ձեռքի ենք տվել, ինքն ասաց՝ կուղարկենք փորձագետների, մասնագետների, որ դուք ձեր վախերն ու խնդիրներն ասեք։ Բայց մինչև այսօր էդ խոստումը չի կատարել։ Եվ այնպես արեցին, որ այդ կառուցվող շենքը ՇՄԱԳ փորձաքննություն չանցնի։ Շենքի ընդերքը գրանիտ է, մեր շենքերը վիբրացիայի մեջ են, մեր շենքերը դառնալուն են վթարային»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց շենքի բնակիչ Ենոք Անդրեասյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հերքում է՝ պնդելով, որ շինարարությունը դասվում է 4-րդ (բարձր) ռիսկայնության օբյեկտների շարքին և անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ պետական համալիր փորձաքննություն։

«18.09.2023թ. տրված թույլտվությամբ նախատեսվում է 8 վերգետնյա և 1 մասնակի նահանջ հարկ։ Նախագիծը ստուգվել և հաստատվել է համապատասխան պետական մարմինների կողմից՝ ներառյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտե, «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմին։

14.11.2024թ. համաձայնեցվել է շինարարական նախագիծը (հ.01/50-03-910-24), և «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է շինարարության թույլտվություն (հ.01/50-02-1985-24)՝ 3 տարի ժամկետով (մինչև 14.11.2027թ.)։

Նշված հողատարածքը Երևանի գլխավոր հատակագծով և Արաբկիր թաղային համայնքի գոտիավորման նախագծով ներառված է բազմահարկ բազմաբնակարան շենքերով բնակելի կառուցապատման գոտում։ Կառուցապատողի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև ենթադրյալ քավոր-սանիկական հարաբերությունների մասին պնդումները ևս չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան