Փարիզում երկաթուղային կայարանում Երկրորդ համաշխարհայինի ժամանակների ռումբ է հայտնաբերվել․ երթևեկությունը դադարեցվել է

Լուրեր

30.04.2026 | 10:52
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Փարիզի Gare du Nord երկաթուղային կայարանում երթևեկությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ է հայտնաբերվել դեպի Ֆրանսիայի ամենաբանուկ տերմինալ տանող գծերի վրա։ Ոստիկանությունն աշխատում է սարքն անջատելու ուղղությամբ, գրում է France 24-ը։

Ռումբը հայտնաբերվել է առավոտյան ժամը 4-ի սահմաններում՝ Սեն-Սեն Դենի շրջանի գծերի մոտ հողային աշխատանքներ կատարող բանվորների կողմից: Դեպքի վայր են ուղարկվել ականազերծողներ։

Ազգային SNCF երկաթուղային ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանության խնդրանքով երթևեկությունը դադարեցվել է երկաթուղային կայարանում, որտեղ տեղակայված են Eurostar-ի գնացքները, ինչպես նաև արագընթաց և տեղական գնացքները։ Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն ասել է, որ սահմանափակ սպասարկումը կվերսկսվի կեսօրից հետո, և ճանապարհորդներին հորդորել է հետաձգել իրենց ճամփորդությունները:

Eurostar-ը հայտարարել է, որ չեղարկել է բոլոր գնացքները, որոնք ուղևորվում էին Փարիզ կամ մեկնում այնտեղից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի