Ծխախոտի վաճառքի արգելքը 18-ի փոխարեն սահմանել 21 տարեկան․ ինչպես կազդի Հակոբ Արշակյանի առաջարկը բանակում ծխախոտի օգտագործման վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 16:31
«Ուժեղ Հայաստան»-ը կզրկվի՞ գրանցումից․ Սարգսյանի կուսակցությունը ԿԸՀ դիմում է ներկայացնում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 16:29
«Դաժե մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու»․ ՔԿ-ն Վարդան Ղուկասյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել
05.06.2026 | 16:24
Nike-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի տեսահոլովակը՝ աստղերի մասնակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 16:15
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Պատժամիջո՞ց, շանտա՞ժ, թե՞ ապահարզան․ ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից
05.06.2026 | 16:10
«Արմատ մեդիա»-ի աշխատանքը դադարեցվել է․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները
05.06.2026 | 16:09
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր իր ֆեյբուքյան ուղիղ եթերում առաջարկել է ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն դարձնել 21 տարեկան։ Խորհրդարանի փոխխոսնակը մասնավորապես խոսել էր բանակում ծխախոտի վատ ազդեցության մասին։

«Ծխախոտը բանակում վատ ազդեցություն ունի՝ և՛ կանոնադրական հարաբերությունների տեսանկյունից, և՛ սոցիալական․ մեկը կարողանում է լավ սիգարետ գնել, մյուսը չի կարողանում, իրարից են ուզում։ Ես, որպես զինծառայող, առնչվել եմ այնպիսի դեպքերի հետ, որ շատերը չծխող եկել են ու բանակում սկսել ծխել։ Մենք ուզում ենք, որ բանակից վերադարձող մեր քաղաքացիները մտավոր և ֆիզիկական ավելի լուրջ կարողություններ ունենան»,- ասել է նա։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն երկար տարիներ նախարարությունը զինվորներին ծխախոտ չի հատկացնում։

Հակոբ Արշակյանը նաև կարծիք էր հայտնել, որ պետք է մինչև 21 տարեկաններին արգելել ծխախոտի վաճառքը՝ զորանոցների, համալսարանների տարածքներում, ինչպես նաև արգելվի ընտանիքներին բանակում գտնվող տղաներին ծխախոտ տանել։

Ինչ վերաբերվում է ծնողների կամ հարազատների կողմից զինծառայողներին ծխախոտ ուղարկելու դեպքերին Արամ Թորոսյանն ասաց․ «Ծխախոտն արգելված իր չի համարվում, որը ծնողների կամ հարազատների կողմից ուղարկվում է զինվորներին»։

Նշենք, որ, ըստ Արշակյանի, ծխախոտի առումով նույն պատկերն է նաև համալսարաններում։ ԱԺ փոխնախագահը բերել էր ԱՄՆ-ի օրինակն՝ ընդգծելով, որ այդ երկրում մինչև 21 տարին չլրացած անձինք չեն կարող ծխախոտ գնել։

Ի դեպ, ԱԺ փոխնախագահը հայտնել էր, որ քաղաքացիները կարող են կարծիք հայտնել իր առաջարկի վերաբերյալ։

 

Մանյա Պողոսյան