Տնտեսվարողն ահազանգում է. հավկիթի շուկայում դեմպի՞նգ է

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հավկիթ արտադրող ընկերություններից մեկն ահազանգում է՝ շուկայում դեմպինգ է իրականացվում։ Factor.am-ի խմբագրություն զանգահարած անձը հայտնեց, որ Զատիկին ընդառաջ հավկիթի շուկայում որոշ ընկերություններ ինքնարժեքից ցածր գնով են վաճառում հավկիթը։

«Եթե այսպես շարունակվի, մյուս արտադրողները լուրջ վնասներ են կրելու»,- նշեց ընկերության ներկայացուցիչը։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ առաքելական եկեղեցին այս  տարի նշում է ապրիլի 20-ին։

Factor.am-ը շրջել է մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետների ցանցերում և արձանագրել, որ տարբեր չափի հավկիթների գները տատանվում են 50-99 դրամի սահմաններում։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից Factor.am-ին հայտնեցին, որ շուկայի խոշոր ընկերությունների մոտ վերջին ամսում գների էական փոփոխություն չի արձանագրվել։

Չնայած գների կայունությանը, փետրվարի 18-ին հանձնաժողովը վարույթ է հարուցել «ՆՆ Հոլդինգ» ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ։ ՄՊՀ-ն արձանագրել է, որ  ընկերությանը պատկանող «88» առևտրային ցանցում վաճառվում են միայն իր հետ փոխկապակցված «Շիրակ ԹՖ» ՍՊԸ-ի արտադրած հավկիթներ․ N01 չափը՝ 29 դրամ, N02-ը՝ 34 դրամ, և N03-ը՝ 41 դրամ գնով։ Նման վարքագիծը, ՄՊՀ-ի գնահատմամբ, պարունակում է «բանակցային դիրքի չարաշահման հատկանիշներ», վարույթը դեռ շարունակվում է։

Այցելեցինք նաև «88» սուպերմարկետ․ այդտեղ իսկապես ներկայացված էր միայն «Շիրակ» թռչնաֆաբրիկայի արտադրանքը՝ 38-60 դրամով (կախված չափից)։

Ի դեպ՝ նախորդ տարիներին «Շիրակ ԹՖ»-ն նույնպես հայտնվել է ՄՊՀ-ի ուշադրության կենտրոնում՝ հավկիթի ցածր գների պատճառով։

Նշենք, որ «ՆՆ հոլդինգ», «Շիրակ ԹՖ» ՍՊԸ-ների սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է, որը հայտնի դարձավ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի թանկարժեք դղյակն ու Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը գնելու գործարքներով: 

 

Գայանե Խաչատրյան