Պուտինը համաձայնել է օգնել Թրամփին՝ միջնորդ լինել Իրանի միջուկային բանակցություններում․Bloomberg

Լուրեր

30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ռուսաստանը համաձայնել է օգնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին Իրանի հետ հարաբերություններում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը և նրա աջակցությունը տարածաշրջանում հակաամերիկյան պրոքսիներին։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Թրամփը նման հետաքրքրվածության մասին ուղղակիորեն ասել է Պուտինին փետրվարին կայացած հեռախոսազրույցում, և նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են այդ հարցը իրենց ռուս գործընկերների հետ օրեր անց Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ժամանակ, լրատվամիջոցին ասել են Մոսկվայում աղբյուրներն անանունության պայմանով՝ հարցի զգայունության պատճառով:

Սպիտակ տան պաշտոնյաներն անմիջապես չեն արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը հրապարակավ չեն հաստատել կամ հերքել։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Bloomberg-ի հարցերին ի պատասխան ասել է, որ «Ռուսաստանը կարծում է, որ Միացյալ Նահանգները և Իրանը պետք է լուծեն բոլոր խնդիրները բանակցությունների միջոցով», և որ Մոսկվան «պատրաստ է անել ամեն ինչ՝ դրան հասնելու համար»։

Իրանի ԱԳՆ խոսնակը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանն առաջարկել է միջնորդել Թեհրանի և Վաշինգտոնի միջև, նշել է միայն՝ «բնական» է, որ երկրներն առաջարկեն իրենց օգնությունը:

Աղբյուրներն ասել են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փետրվարի 18-ին Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Վաշինգտոնի շահագրգռվածությունը, որ Մոսկվան օգնի իրանական հարցերում:

Լրատվամիջոցը նշում է, սակայն, որ անհասկանալի է, թե Թեհրանը որքանով կընդունի Ռուսաստանի միջոցով ԱՄՆ-ի ցանկացած առաջարկ: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կողմ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, իսկ Գերագույն  հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին դեմ է դրան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի