ԱՊՊԱ-ն աղե՞տ է քաղաքի համար․ հակասող թվեր ու փաստեր Ավինյանից, ՆԳՆ-ից ու բյուրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Խցանումների առաջացման պատճառների ուղիղ, երևի թե, 80 տոկոսը պայմանավորված էին ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով»,- փետրվարի 24-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պնդեց Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետը փորձում էր բացատրել, թե ինչու էր փետրվարի 20-ի առատ տեղումների ժամանակ մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար եղել։

«Մի հատ թեթև «քսելու» համար եկեք ժամերով սպասենք և ստեղծենք կիլոմետրանոց հերթեր»,- ասաց քաղաքապետը:

Ավինյանին շտապեց հերքել Ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ը, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար, որոնցից միայն 1 տրանսպորտային միջոց է եղել ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա՝ ձմեռային մաշված անվադողերով։ Բոլոր 482 վթարներն արձանագրել են պարեկային ծառայողները։

«Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Նույն նիստի ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարեց, որ խոսել է Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հետ, և վերջինս վստահեցրել է, որ վթարների գրեթե կեսը եղել է անվադողերի պատճառով։

«Այո՛, արձանագրված վթարների կեսը գրեթե եղել է անվադողերի պատճառով, ընդ որում, իրենք արձանագրել են հատ-հատ, որ ձմեռային մաշված անվադողեր են եղել, որոնք այս պայմաներում ամենամեծ խոչընդոտն են եղել երթևեկի համար»,- հայտարարեց Արեյանը:

ՆԳՆ-ից, սակայն, Factor TV-ին կրկին հաստատեցին, որ իրենց տրամադրած տվյալներն արտացոլում են իրական պատկերը՝ առանց անդրադառնալու Կամո Արեյանի հայտարարությանը։ Արեյանի հետ կապ հաստատել չհաջողվեց․ քաղաքապետարանի կայքում նշված հեռախոսահամարին պատասխանած անձը հայտնեց, որ նա շրջայցի է, իսկ քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Ի վերջո քանի՞ պատահար է գրանցվել այդ օրերին և դրանցից քանիսի՞ դեպքում են տրանսպորտային միջոցները եղել ամառային կամ ձմեռային մաշված անվադողերով։ Հայաստանի ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը Factor TV-ին հայտնեց, որ փետրվարի 20-24-ը գրանցվել է 942 պատահար։ Նրա խոսքով՝ միայն փետրվարի 20-ի պատահարների թիվը կրկնակի ավելի է եղել, քան սովորական օրերին։

Ըստ Եղիազարյանի՝ 942 պատահարից շուրջ 500-ը փաստագրել են պարեկային ծառայողները։ Սակայն ԱՊՊԱ-ի տվյալների բազայում չի նշվում՝ վթարված տրանսպորտային միջոցներն ամառայի՞ն, թե՞ ձմեռային անվադողերով են:

Տիգրան Ավինյանն այդ նիստի ժամանակ նաև հայտարարեց, որ ԱՊՊԱ համակարգը Երևանի համար «աղետ» է։

Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը հակադարձում է քաղաքապետին՝ նշելով, որ ԱՊՊԱ համակարգը 15 տարի շարունակ գործում է օրենքի հիման վրա։

«ԱՊՊԱ համակարգը աղետ չէր կարող լինել, այլապես 15 տարի ՀՀ իշխանությունները կհրաժարվեին դրանից»,- ասաց Վաղինակ Եղիազարյանը:

Բացի այդ, Եղիազարյանն ընդգծում է, որ ԱՊՊԱ համակարգը նախատեսված է պատահարների հետևանքները կարգավորելու համար, և ոչ թե համակարգի պատճառով են վթարներ լինում։ Նրա համոզմամբ՝ եթե ԱՊՊԱ համակարգը չգործի, վթարված մեքենաները շատ ավելի երկար կմնան փողոցում։

Քաղաքային իշխանությունը մտադիր է փոփոխություն կատարել Երևանի ՏԻՄ օրենքում, որպեսզի ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում փողոցի երթևեկելի հատվածը փակ մնա առավելագույնը 15 րոպե, հակառակ դեպքում, կսահմանվի պատասխանատվություն։

Այնուամենայնիվ, փորձագետները կասկածի տակ են դնում այս փոփոխության գործնական իրագործելիությունը։ Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի խոսքով՝ լուրջ վթարների դեպքում մեքենան արագ տեղափոխելն անհնար կլինի, իսկ քննության անհրաժեշտությունը կարող է երկարաձգել տեղում մնալու ժամանակը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան