Հղում ուղարկեցին, բացեցի իմ անունով 1,3 մլն դրամի վարկ ձևակերպվեց․ քաղաքացին՝ խաբեության զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

«Կիբեռհանցագործության զոհ ենք դարձել»,-Factor TV-ի հետ զրույցում ասում է քաղաքացի Վերգինե Առաքելյանը, ում անունով՝ իր պնդմամբ վարկ է ձևակերպվել և գումարը յուրացվել զեղծարարների կողմից։

«Այդ վարկերը մենք չենք վերցրել, բայց մեր անվան տակ է գտնվում, մեզանից պահանջում են գումարը վճարել։ Մենք եկել ենք դատախազության մոտ և պահանջում ենք, որ մեր անունից հանեն այդ պարտավորությունները»,-ասաց քաղաքացին։

Քաղաքացին նշեց, որ գույք է վաճառել, գնորդը հղում է ուղարկել և առաջարկել, որ լրացնի բանկային տվյալները, որպեսզի կարողանա վճարել գնված ապրանքի համար։ «Մտնում եմ իր ուղարկած ծրագրով, կոդ է գալիս, ասում է՝ հավաքեք, որ գումարը նստի ձեր հաշվին»,-ասաց խաբեության զոհ դարձած քաղաքացին։

Այս քաղաքացու անունով շուրջ մեկ ու կես մլն դրամի վարկ է ձևակերպվել։ Նա դիմել է իրավապահներին, սակայն խարդախները բացահայտված չեն։ «Բանկն էլ ինձ չի տեղեկացնում, որ իմ անունով 1 մլն 348 հազար դրամի վարկ է ձևակերպվում, պետք է ինձնից հարցնեին՝ դուք վարկ վերցնում եք, որ ես էլ պատասխանեմ՝ այո կամ ոչ։ Ես այդ ապրանքը, որ վաճառում էի, գնել էի 40 հազար դրամով, խանութն ինձ ասում էր՝ անձնագիրով նկարվի, աջ պահի, ձախ պահի, դա ընդամենը 40 հազար դրամի ապառիկ էր, իսկ 1,5 մլն դրամ վարկի դեպքում «Ինեկոբանկ»-ն ընդհանրապես նույնականացում չի անում»,-ասաց բողոքող քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։