ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգություն հայտնի, այլ գործողություններ կատարի. Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
Բոլորը

Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և պահվող անձանց։

ԱԳՆ-ի շենքի դիմաց հավաքված Ռուբեն Վարդանյանի թիմակիցները, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները և պարզապես մտահոգ քաղաքացիները արտգործնախարարությունից պահանջում են հանդես գալ հրատապ հայտարարությամբ Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մյուս հայրենակիցների ճակատագրի հետ կապված։

Նախքան ակցիայի մեկնարկը Վարդանյանի թիմակից, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց, որ, ըստ տարածված լուսանկարների, Վարդանյանի դեմքին առկա են խոշտանգման հետքեր։
Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին հրավիրում են ԱԳՆ և պահանջում ենք, որպեսզի նրանց և իշխանությունների կողմից պահանջ ներկայացվի Բաքվի բանտում գտնվող մեր մեր հայրենակիցների ազատ արձակման վերաբերյալ։

«Միջազգային հանրության առաջ պետք է հստակ պահանջ դրվի, քանի որ դա միջազգային իրավունքների, նորմերի խախտում է, սա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մաս չի կազմում, ինչպես սահմանազատումն է և այլ հարցեր»,- պահանջ ներկայացրեց նա։

Առաքելյանն այնուհետև անհրադարձավ ԱԳՆ-ի կողմից Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վերաբերյալ տարածած հայտարարությանը՝ նշելով, որ ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգություն հայտնի, այլ գործողություններ կատարի։

Նշենք, որ բողոքի ակցիայի մեկնարկից առաջ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է «Մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիների «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների, առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։