Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրենի հետ քննարկվել են փոխգործակցության ընդլայնման հեռանկարները

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ փետրվարի 25-ին ընդունել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներքո գործող Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրեն գեներալ Պատրիկ Օֆորտի գլխավորած պատվիրակությանը․ հայտնում են գերատեսչությունից։

Գևորգ Մանթաշյանը ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով  Ֆրանսիայի հետ ձևավորված բազմաոլորտ համագործակցությունը՝ հանգամանալից ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու նախաձեռնությունները, անդրադարձել է պետության կողմից բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի զարգացմանն ուղղված տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին և ծրագրերին:

Գեներալ Պատրիկ Օֆորտն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգին առավել խորը ծանոթանալու և համագործակցության առանցքային  ուղղությունները բացահայտելու ու քննարկելու համար:

Կողմերն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տեխնոլոգիական կրթության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգի մի շարք հարցերի, մտքեր փոխանակել փոխհամագործակցության զարգացման ու ընդլայնման հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ: