Թրամփը բազմաթիվ կեղծ պնդումներ է արել կառավարության նիստում․ CNN

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմաթիվ կեղծ պնդումներ է արել իր նոր վարչակազմի կառավարության առաջին նիստի ժամանակ ունեցած ելույթում: Կեղծիքներն ընդգրկել են տարբեր թեմաներ, այդ թվում՝ օգնությունն Ուկրաինային, առևտուրը Եվրամիության հետ, ԵՄ պատմությունը, գնաճը, էլեկտրոնային փոստով քվեարկությունը և այլն։ Թրամփը նաև բաց է թողել քննադատական ​​ենթատեքստը երկու հայտարարություններում, որոնք կապված են Իլոն Մասկի՝ դաշնային կառավարության բարեփոխման ջանքերի հետ: Այս մասին գրում է CNN-ը, որը ստուգել է Սպիտակ տան ղեկավարի որոշ պնդումներ։

ԱՄՆ-ի ու Եվրոպայի օգնությունը Ուկրաինային պատերազմի ժամանակ – Թրամփը կրկնել է իր սովորական կեղծ պնդումը, թե ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է 350 միլիարդ դոլարի օգնություն, մինչդեռ Եվրոպան Ուկրաինային տվել է ընդամենը 100 միլիարդ դոլարի օգնություն։ Սա հեռու է իրականությունից։

Համաձայն Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի՝ Եվրոպան՝ Եվրամիությունը և առանձին եվրոպական երկրներ, միասին շատ ավելի ընդհանուր ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնություն են տրամադրել Ուկրաինային մինչև 2024 թվականի դեկտեմբերը (մոտ 259 միլիարդ դոլար), քան ԱՄՆ-ը (մոտ 125 միլիարդ դոլար): Եվրոպան նաև ավելի շատ ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնություն է հատկացրել (մոտ 139 միլիարդ դոլար), քան ԱՄՆ-ը (մոտ 120 միլիարդ դոլար):

ԱՄՆ կառավարության գլխավոր տեսուչը զեկուցել է, որ «2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ ԱՄՆ-ի ֆինանսավորումն Ուկրաինային կազմում է մոտ 183 միլիարդ դոլար՝ 130,1 միլիարդ դոլար պարտավորված և 86,7 միլիարդ դոլար՝ հատկացված», և դա ներառում է ԱՄՆ-ում ծախսված կամ այլ երկրներ ուղարկված ֆինանսավորումը:

Օբամայի օգնությունն Ուկրաինային – Թրամփը վերակենդանացրել է իր առաջին նախագահության ժամանակ պարբերաբար հնչեցրած կեղծ պնդումը Ուկրաինային Օբամայի վարչակազմի ռազմական օգնության մասին՝ ասելով, որ «նրանք ասացին», որ Օբաման բան չի տվել։ Թեպետ ճիշտ է, որ Օբամայի վարչակազմը հրաժարվել է զենք տրամադրել Ուկրաինային, 2014-2016 թվականներին նա ավելի քան 600 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, որը ներառում էր հակահրետանային և հակահրթիռային ռադարներ, զրահապատ Humvees, մարտավարական անօդաչու սարքեր, գիշերային տեսողության սարքեր և բժշկական պարագաներ:

Եվրամիություն և առևտուր – Թրամփը կրկնել է կեղծ պնդումը, որ Եվրամիությունը «հիմնականում չի ընդունում ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքը»: ԵՄ-ն 2023 ֆինանսական տարում գնել է 12,3 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ գյուղատնտեսական ապրանքներ՝ դառնալով ԱՄՆ գյուղատնտեսական և հարակից արտադրանքի չորրորդ խոշորագույն արտահանման շուկան Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից հետո՝ ըստ պաշտոնական տվյալների:

Եվրոպական միության ձևավորումը – Թրամփը կրկնել է իր կեղծ պնդումը, թե Եվրամիությունը «ստեղծվել է Միացյալ Նահանգներին տապալելու համար։ Եվրոպական համայնքները ձևավորվել են 1950-ականներին՝ որպես ԱՄՆ-Արևմտյան Եվրոպա համատեղ ծրագրի մի մաս՝ կայունացնելու և ապահովելու Արևմտյան Եվրոպան ու խթանելու բարգավաճումն ընդհանուր անդրատլանտյան տարածքում՝ առևտրի ազատականացման և տնտեսական աճի միջոցով:

Առևտուր՝ Չինաստանի նկատմամբ մասքատուրքեր – Թրամփը կրկնել է իր հերթական կեղծ պնդումներից երկուսը ներկրվող չինական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ։ Նա պնդել է, թե  ԱՄՆ-ը հարյուր միլիարդավոր դոլարների մաքսատուրքեր է վերցրել «Չինաստանից» իր նախագահության օրոք, ապա կեղծ պնդել, որ մինչ իր նախագահությունը ոչ մի այլ նախագահ նույնիսկ «10 ցենտ» չի վերցրել: Մինչ Թրամփի իշխանության գալը, ԱՄՆ-ը տարեկան միլիարդավոր դոլարներ էր վաստակում Չինաստանից ներմուծվող մաքսատուրքերից։ ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների վրա 1700-ականներից:

Առևտուր Կանադայի հետ – Թրամփը կրկնել է իր անորոշ պնդումը, որ ԱՄՆ-ը տարեկան 200 միլիարդ դոլար է կորցնում Կանադայի պատճառով։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը Կանադայի հետ տարեկան 200 միլիարդ դոլարի առևտրային դեֆիցիտ ունի:

Փաստացի, ըստ ԱՄՆ կառավարության տվյալների, ԱՄՆ-ի ապրանքների և ծառայությունների առևտրի դեֆիցիտը Կանադայի հետ կազմել է մոտ 40,6 միլիարդ դոլար 2023 թվականին։ Նույնիսկ եթե հաշվի առնվի միայն ապրանքների առևտուրը և անտեսվի ծառայությունների առևտուրը, որում ԱՄՆ-ը գերազանցում է, ԱՄՆ-ի դեֆիցիտը Կանադայի հետ կազմել է մոտ 72,3 միլիարդ դոլար, որը շատ ավելի քիչ է, քան Թրամփի հայտարարած ցուցանիշը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի