ԵՄ-ն ստեղծվել է ԱՄՆ-ին «տապալելու» համար․ Թրամփը խոստացել է 25% մաքսատուրք սահմանել ԵՄ բոլոր ապրանքների ներմուծման համար

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներին «խեղդելու» համար և կրկին սպառնացել է նոր՝ 25 տոկոս մաքսատուրքերով, գրում է France 24-ը։

«Եկեք ազնիվ լինենք, ԵՄ-ն ստեղծվել է տապալելու համար։ Դա նրա նպատակն է, և նրանք լավ գործ են արել։ Բայց հիմա ես նախագահ եմ»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Կառավարության նիստում նա նշել է, թե Եվրամիությունն օգտվել է ԱՄՆ-ից՝ հավելելով, թե դա «անարդարացի» է։

ԵՄ-ից արագորեն արձագանքել են․ եվրոպացի մի պաշտոնյա հայտարարել է, որ դաշինքն իրականում «լավ բան» է եղել Միացյալ Նահանգների համար:

«Եվրամիությունն աշխարհի ամենամեծ ազատ շուկան է: Եվ դա բարենպաստ էր Միացյալ Նահանգների համար»,- ասել է Եվրահանձնաժողովի աղբյուրը՝ հավելելով, որ ԵՄ-ն «կտրուկ և անհապաղ» կպատասխանի նոր մաքսատուրքերին:

«Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի պահպանենք այդ հնարավորությունները մեր ժողովրդի և բիզնեսի համար, ոչ թե միմյանց դեմ»,- ասել է նա։

Միաժամանակ, հարցին՝ արդյո՞ք Թրամփը որոշում է կայացրել Եվրամիության համար մաքսատուրքերի բարձրացման  վերաբերյալ, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է․ «Շատ շուտով կհայտարարենք, ընդհանուր առմամբ, կկազմի 25 տոկոս»։

Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ մաքսատուրքեր էր սահմանել ԱՄՆ-ի հարևաններ Կանադայի և Մեքսիկայի, ինչպես նաև մրցակից Չինաստանի նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի