Ունենք առաջարկ, որը համոզված եմ՝ ընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Այն, որ ստացել ենք 12-րդ խմբագրությունը խաղաղության պայմանագրի նախագծի, վկայություն է, որ գործընթացը փակուղում չէ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ Տեղյակ եք, որ սահմնազատման հանձնաժողովներն են աշխատում։ Մենք հարցի լուծում ենք առաջարկել, և մենք հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը, իսկ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի։ Օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մերժելու հիմքեր չկան»,-ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվի լռությանը ՀՀ-ի կողմից արված սպառազինության վերահսկման և կապուղիների ապաշրջափակման առաջարկներին։

«Դա վերաբերվում է երկաթուղային փոխադրումներին՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը կօգտագործվի Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ ՀՀ ինքնիշխան տարածքով, և Հայաստանից Հայաստան՝ Երասխից Մեղրի։ Երկու երկրները հնարավորություն կունենան երկաթուղին օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար»,- ասաց Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև իր ավելի վաղ արված այն հայտարարությանը, թե բեռնափոխադրումները կիրականացվեն պարզեցված ընթացակարգով։ Նա նման տեսակետ հայտնել էր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանը հիմա Իրանի տարածքով ունի կապ Նախիջևանի հետ, և այդ հաղորդակցությունը խոչընդոտված չէ, ոչ մեկ չի ասում, որ խոչընդոտված է։ Մենք ասում ենք նույն պայմանները Իրանի կողմից առաջարկված, մենք նույնպես պատրաստ ենք գնալ պարզեցումների։ Ինչու ենք պատրաստ պարզեցումների, որովհետև նույն սկզբունքով մենք խնդիր ունենք Երասխից Մեղրի երկաթուղային հաղորդակցություն ապահովել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ սպասում են Բաքվից պաշտոնական արձագանքի։

«Մենք այս տարիների ընթացքում բանակցությունների մեջ ենք եղել, Ադրբեջանի ինչ-որ մտահոգություններ չեն փարատվել այդ պահին եղած առաջարկով։ Մենք մեր բանակցային պատմությունը վերլուծել ենք և ասել ենք՝ կարող է այս թնջուկը ինչ-որ մի մոտեցում կա, որ լուծում է մեր բոլորի բարձրացված հարցերը, և գտել ենք այդպիսի բանաձև։ Ես ինչո՞ւ այդ առաջարկները չեմ հրապարակում, որովհետև՝ այդ թվում Հայաստանի ժողովրդի համար, այդ թվում Ադրբեջանի ժողովրդի համար մեր առաջարկությունը կլինի ընդունելի հարյուր տոկոսով։ Ես չեմ հրապարակում, որ լարվածություն չլինի, որ մենք առանց Ադրբեջանի արձագանքի հրապարակել ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նարեկ Կիրակոսյան