Պուտինը Թրամփին առաջարկել է արդյունահանել հազվագյուտ հանդիպող մետաղները ՌԴ-ում

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ին համատեղ աշխատանք առաջարկել Ռուսաստանի տարածքում հազվագյուտ մետաղների արդյունահանման ոլորտում։ Նա նաև ասել է , որ երկու երկրները կարող են միասին ալյումին արտադրել։

«Մենք կարող էինք մտածել այս ոլորտում ամերիկյան ընկերությունների հետ համատեղ աշխատելու մասին: Օրինակ, Կրասնոյարսկի մարզում դեռևս խորհրդային տարիներին, պլաններ կային կառուցել նոր հիդրոէլեկտրակայան և ստեղծել ալյումինի արտադրության լրացուցիչ օբյեկտներ»,- ասել է նա ռուսական պետական ВГТРК հեռուստաալիքի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ն։

«Նախնական հաշվարկներով՝ այն կարժենար կամ կարժենա, այսօրվա գներով, մոտ 15 միլիարդ դոլար: Բայց մենք կարող ենք մտածել այդ մասին»,- պարզաբանել է նա։

Խոսելով Ռուսաստանի Դաշնությունում հազվագյուտ հողային մետաղների մասին՝ Պուտինը խոստովանել է, որ այսօր երկիրը բավականաչափ ջանքեր չի գործադրում դրանց զարգացման համար։

«Հազվագյուտ, դժվար փոխարինվող հողային մետաղները շատ կարևոր բաղադրիչ են, շատ կարևոր ռեսուրսներ տնտեսության ժամանակակից ոլորտների համար: Եվ մենք առայժմ քիչ բան ենք անում այս ուղղությամբ,  պետք է ավելին անենք»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ իրենց երկրների միջև բնական պաշարների մասին համաձայնագիրը ստորագրելու համար։

«Նա կարող է գալ այս կամ հաջորդ շաբաթ՝ համաձայնագիրը ստորագրելու, և դա հիանալի կլինի: Ես ուրախ կլինեմ հանդիպել նրա հետ Օվալաձև աշխատասենյակում»,- ասել է Թրամփը լրագրողներին:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի