Ինչո՞ւ են փակվել  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին պարտադիր վճարների մասին տվյալները 

Լուրեր

03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամն անհասանելի է դարձրել քաղաքացիների կամ ընկերությունների կողմից կատարված պարտադիր դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը։ Նախկինում հիմնադրամի կայքում հնարավոր էր անձի կամ կազմակերպության նույնականացման միջոցով տեսնել, թե ինչքա՞ն գումար է փոխանցվել հիմնադրամին։ Ներկայում այդ էջը փակ է։

Թե ինչն է պատճառը, որ տեղեկատվությունը սահմանափակվել է, հիմնադրամի հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Նարինե Գալստյանը Factor.am-ին պատասխանեց, որ դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը կապուղու միջոցով ստացվում էր ՊԵԿ-ի համակարգից, սակայն պարբերաբար խնդիրներ էին լինում կապուղու հետ և հնարավոր էր, որ տվյալները ճշգրիտ չէին արտացոլվում և դա թյուրիմացությունների տեղիք էր տալիս։ Ն Գալստյանը նաև հայտնեց, որ կայքը նոր է թողարկվել, բայց հստակ որոշում չկա՝ արդյո՞ք հետագայում տվյալները կբացվեն, թե՞ ոչ։

«Ճշգրիտ տվյալ ստանալու համար դիմեք ՊԵԿ»,- հորդորեց Գալստյանը։

Գայանե Խաչատրյան