Սևանա լճի ավազանում որևէ տնտեսվարող առանց կեղտաջրերը մաքրող մեխանիզմների ներդրման չի կարող իր աշխատանքներն իրականացնել․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
Բոլորը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել է «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն առանձնացրեց  Սևանա լճի վերաբերյալ նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնցից ակնհայտ է դառնում, որ վերջին տարիներին լիճ թափվող կեղտաջրերի մեծ քանակն ու ջրի պարունակության մեջ ֆոսֆորի քանակի ավելացումը բերել է լճի ծաղկման։

«Բնապահպանության նախարարությունը տիեզերական պատկերների միջոցով հետևում է ջրիմուռների աճին, որոնք մասսայական ծածկել էին լիճը, և սա այն պատճառով, որ գրանցվել է ջերմաստիճանի բարձր  ցուցանիշ։ Սրան ավելացել էր նաև լիճ թափվող կեղտաջրերի քանակը՝ հանգեցնելով լճի ծաղկման»,- ասաց նախարարը։

Նախարար Էրիկ Գրիգորյանն առանցնացրեց նաև լճի կենսաբազմազանության խնդիրը և նշեց, որ կիրառվում են զսպող մեխանիզմներ՝ մանր ձկների որսն արգելելու համար։ «Մաքսային մարմիններն արգելել են 50 մմ -ից ավել ցանցերի ներմուծումը՝ դրանով իսկ կանխելով փոքր ձկների մեծաքանակ որսը»,- ասաց նա։

Բնապահպանության նախարարն անդրադարձավ նաև լիճ թափվող կեղտաջրերի խնդրին և շեշտեց, որ այլևս Սևանա լճի ավազանում որևէ տնտեսվարող  առանց կեղտաջրերը մաքրող մեխանիզմների ներդրման չի կարող իր աշխատանքներն իրականացնել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։