Մի #հատիկ «Ռեյնջ»-ի պատմություն

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

«Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված  «RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0» մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության», – այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը:

«Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»,- գրել էր վարչապետը։

Այս գրառումը սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք էր տվել, ֆեյսբուքյան էջում դրան անդրադարձել էր նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված Range Rover ավտոմեքենա։ Պարզվում է, որ սա հերթական սխալ տեղեկությունն է։ Այդ պաշտոնյայի մասով դատարանը ապօրինի գույք է համարել տունը և դրամական միջոցները և տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան, ավտոտնակը և որոշակի գումար։ Բայց սա չի կարևոր։ Դատարանը այդ որոշումը կայացրել է 2023թ. հոկտեմբերին, 2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել է պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։ Այսինքն 14 ամիս է տևում մի մեքենա աճուրդի դնելը։ Եվ ամենակարևորը։ Դատարանը այդ մեքենան հաշվել է 10,200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5,500,000 դրամով։ Երկու գնահատումն էլ արել են պետական կառույցները»,- գրել է Առաքելյանը։

Datalex-ից տեղեկանում ենք, որ «RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0» մակնիշի տրանսպորտային միջոցը ենթակա է եղել բռնագանձման ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում կնքվող հաշտության համաձայնությամբ։ Այս գործով պատասխանողներից է եղել  Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը, իսկ մեքենան նրան փոխկապակցված անձի է պատկանել։ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 18-ի ուժի մեջ մտած վճռով հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը փոխանցվող գույքերի միջին շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը կազմել  է 45․100․000 ՀՀ դրամ է, որը բաղկացած է՝

1․ ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վաղարշյան փողոց 1 շենք, ավտոտնակ 3՝ 6․200․000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով,

2․ RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի տրանսպորտայի միջոցը (նույնականցման համար՝ SALSH2E43AA247137), որի միջին շուկայական արժեքը կազմում է 10․200․000 ՀՀ դրամ,

3․ 28.700.000 ՀՀ դրամ։

Այսինքն, Մեսրոպ Առաքելյանի պնդումը, թե «դատարանը ապօրինի գույք է համարել տունը և դրամական միջոցները և տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան, ավտոտնակը և որոշակի գումար» մանիպուլյատիվ է։

Ըստ Datalex-ի՝ բռնագանձման առաջադրվող գույքերի ընդհանուր արժեքը կազմել է 60.122.512 ՀՀ դրամ, իսկ Հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը փոխանցվող գույքերի միջին շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը կազմել է 45․100․000 ՀՀ դրամ, որը ապօրինի ծագում ունեցող գույքերի ընդհանուր արժեքի 75․01 տոկոսն է։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 19–րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Հաշտության համաձայնությամբ չի կարող սահմանվել հօգուտ Հայաստանի Հանրապետության գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը։

Դատարանը այս որոշումը կայացրել է 2023 թվականի հոկտեմբերին։ Դատարանը հաշվարկել է, որ մեքենայի արժեքը կազմում է 10․200․000 դրամ, իսկ եզրահանգման մեջ նշել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքը հաշվարկվում է հաշտության կնքման պահին գույքի շուկայական արժեքի հիման վրա։

Ըստ  Datalex-ի՝ հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանն ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվում է բնեղենով, իսկ եթե այդպիսի գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ինչպես նաև եթե այդպիսի առաջարկով է հանդես գալիս անձը, որին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ապա Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվում դրա շուկայական արժեքը դրամով։

Պետական գույքի էլեկտրոնային աճուրդի կայքում ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված «RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0» մակնիշի ավտոմեքենան (2010թ.) դրվել է աճուրդի հունվարի 27-ին։ Հաշվարկային ավարտը նախատեսված է փետրվարի 26-ին։ Մեքենան աճուրդի է դրվել 5․550․000 մեկնարկային գնով, այնինչ դատարանը մեքենայի գինը հաշվարկել էր 10․200․000 դրամ։

Մեսրոպ Առաքելյանը հարց է բարձրացրել, թե ինչպես է դատարանի կողմից գրեթե կրկնակի բարձր գնահատված մեքենան աճուրդի դրվում կես գնով։ Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանը Factor.am-ին փոխանցեց, որ մեքենան կոմիտեին է փոխանցվել 2024 թվականի հունվարի 16-ին։ Նրա խոսքով՝ գույքի գնահատումը կատարվել է Կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ շուկայական արժեքին համապատասխան, որի արդյունքում գույքի մեկնարկային արժեքը սահմանվել է 5 մլն 550 հազար դրամ։  Իսկ ինչու՞ է Կոմիտեն այն աճուրդի դնում մեկ տարի անց։

«Հաշվի առնելով Կոմիտեի հաշվեկշռում առկա և գնահատման ենթակա մեծ քանակությամբ գույքը, ինչպես նաև գնահատման ծավալները՝ նշված գույքի գնահատումն ու աճուրդի ներկայացումը իրականացվել է 2025 թվականի հունվարին։ 2023-2024 թթ.-ին ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է 11,240 անշարժ և շարժական գույքի գնահատում, որից, պայմանավորված պետական մարմիններից մեքենաների կրճատման մեծ ծավալներով, կատարվել է 739 տրանսպորտային միջոցի շուկայական արժեքի գնահատում»,- ասաց Կոմիտեի հանրային կապերի պատասխանատուն:

Մեքենայի աճուրդը կանցկացվի փետրվարի 25-ին՝ պետական գույքի էլեկտրոնային աճուրդի՝ e-auctions.am համակարգի միջոցով։

Անի Թամրազյան