Աշխարհի ամենամեծ հայկական գաթան՝ գինեսի ռեկորդների գրքում

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

«Երեմյան փրոջեքթս» ընկերությունը Երևանի 2800-ամյակին ընդառաջ հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի ծննդյան տոնին նվիրված «Աշխարհի ամենամեծ գաթա» համտես-հյուրասիրությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 12։30-ին Երևանում, Կարապի լճի տարածքում։

«Երեմյան փրոջեքթս»-ը հատուկ բաղադրատոմսով պատրաստված գաթան որպես աշխարհի ամենամեծ գաթա ռեկորդների գրքում ներառելու նպատակով դիմել է «GUINNESS WORLD RECORDS»-ին։ Ներկայացվող գաթայի քաշը ըստ նախնական գնահատականի 280 կիլոգրամ է:

Միջոցառմանը մասնակցելու և ռեկորդը գրանցելու նպատակով Հայաստան հատուկ այցով կժամանի «GUINNESS WORLD RECORDS LIMITED» գրասենյակի ներկայացուցիչ՝ միջազգային արբիտոր Ջոանա Մարի Բրենտը։

Գաթան պատրաստվելու է «Երեմյան փրոջեքթս»-ի հրուշակագործների թիմի կողմից. ընկերության շեֆ- հրուշակագործ Անահիտ Միքայելյանի ղեկավարությամբ կաշխատեն 3 մասնագետ։

«Աշխարհի ամենամեծ գաթան» թխվում է նորովի ներկայացված հայկական բաղադրատոմսով և Գինեսի ռեկորդների գրասենյակի բոլոր կանոններին համապատասխան ընթացակարգով։

«GUINNESS WORLD RECORDS LIMITED» գրասենյակի ներկայացված պահանջների և ընթացակարգին համապատասխանելու վերաբերյալ գաթայի պատրաստման յուրաքանչյուր փուլում մասնագետ-«վկաներն» իրականացելու են մշտադիտարկում, և մասնագիտական գնահատական են ներկայացնելու ընթացակարգին համապատասխանելու վերաբերյալ։ Այսպես, բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը պատասխանատու է ամբողջ գործընթացի և ընթացակարգի պահպանելու համար։ Ազգագրագետ, հայկական ծիսական ուտեստների մասնագետ Ռուզաննա Ծատուրյանի գործառույթն է հետևել և հավաստել, որ պատրաստված աղանդերը հենց գաթա է։ ՀՀ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության ավագ մասնագետ Գևորգ Մելքոնյանը հետևելու է սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման կանոններին: Գաթան կշռվելու է հատուկ արտադրական կշեռքով՝ գործընթացի պատասխանատուն է Չափագիտության ազգային ինստիտուտի Մեխանիկական և անկյունագծային չափումների լաբորատորիայի մասնագետ-չափագրող Գուրգեն Ասրյանը:

Այս իրադարձությունն իր շուրջը կհամախմբի երևանցիներին, մայրաքաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին, որոնք հենց տեղում հնարավորություն կունենան գնահատելու գաթայի համը: