Կարծում եմ՝ կտեսնենք Հյուսիս-Հարավը կառուցված. Աշոտ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
Բոլորը

ՀՀ կառավարությունն ուզում է առաջնահերթ ավարտին հասցնել Հյուսիս-Հարավ մայրուղու՝ խիստ անհրաժեշտ հատվածը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Հարցին՝ ի վերջո Հյուսիս-Հարավը կկառուցվի՞, կտեսնե՞նք այն, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ կտեսնենք: Այն, ինչի համար մեղադրում էին մինչև հիմա, թե ինչու են սկսել Աշտարակ-Արտաշատ հատվածից, մասնակի մենք էլ ենք համաձայն: Իհարկե՝ դա էլ իր արդարացումներն է ունեցել ժամանակին: Մի փոքր չակերտները բացեմ. հիմա նախատեսում ենք ամենադժվար հատվածում գործն առաջ գցել, որ ավելի էական է՝ Սիսիան-Քաջարան հատվածում, և պրոյեկտը մասնատել: Մենք ուզում ենք խիստ անհրաժեշտ հատվածն ավարտին հասցնել»:

Ինչ վերաբերում է մայրուղու Աշտարակի հատվածում իրականացվող նորոգման աշխատանքներին. նախարարի խոսքով՝ այդ ճանապարհը դեռևս ընդունված չէ, ճանապարհի ավարտական ակտ չկա: «Իրենք պարտավոր են այդ բոլոր թերությունները վերացնել: Մենք էլ փորձաժամկետ ունենք, կտեսնենք՝ այդ թերությունները վերանում են, թե՞ ոչ»,- նշեց Աշոտ Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում