Բաքվում հայտարարել են ռուսական «լրտեսական ցանցի» անդամների բացահայտելու մասին․ նրանց թվում նշվում են Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարն ու նախկին ԱԳ նախարարը

Լուրեր

06.04.2026 | 17:12
«Մանչեսթեր Սիթիից» հաստատել են, որ Բերնարդու Սիլվան կհեռանա
06.04.2026 | 17:03
Իսրայելի կողմից նոր հարված է հասցվել Իրանի Հարավային Պարս գազային օբյեկտին
06.04.2026 | 16:51
ՌԴ-ում հաստատել են գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում՝ Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 
06.04.2026 | 16:40
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մոնտե Կառլոյի «Մասթերսից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:32
Զելենսկին հայտնում է, որ Ուկրաինան և Սիրիան ընդլայնում են անվտանգության ոլորտում համագործակցությունը
06.04.2026 | 16:21
Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:10
Հրապարակվել է ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի կազմը
06.04.2026 | 15:59
Ալիևն ու Ղավելաշվիլին ընդգծել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դերը Հարավային Կովկասում՝ անվտանգության ապահովման գործում
06.04.2026 | 15:51
Իրանը ձևակերպել է իր պատասխանը հրադադարի առաջարկներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
06.04.2026 | 15:42
Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև
06.04.2026 | 15:36
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
06.04.2026 | 15:35
Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters
06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
Բոլորը

Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ռուսական կազմակերպության ներկայացուցչության՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցման շուրջ սկանդալը նոր երանգներ է ստանում։ Ադրբեջանական իշխանամերձ Qafqazinfo-ն և մի շարք այլ լրատվամիջոցները գրում են, որ այս կազմակերպության կողմից Ադրբեջանում լրտեսական ցանց ստեղծելու մեղադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ։

«Ռուսաստանը վերջերս չէ, որ նման ցանց է ստեղծել Ադրբեջանում, որի միջոցով փորձում է ազդել հասարակական-քաղաքական գործընթացների վրա։ Ժամանակ առ ժամանակ որոշակի անձանց մեղադրում էին նաև Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ կամ գոնե ակնարկում էին»,- նշում է լրատվամիջոցը։

«Ռուսական տունը» գտնվում է Բաքվի կենտրոնում՝ Ուզեյիր Հաջիբեյլի փողոցում։ Ըստ աղբյուրի՝ «Ռուսական տան» համար այս վայրի ընտրությանն անմիջական մասնակցություն է ունեցել գործարար Էլչին Հասանովը, որը երիտասարդության և սպորտի հարցերի նախկին նախարար Ազադ Ռահիմովի խնամին է: Ուշագրավ է այն, որ երբ «Ռուսական տունը» լքել է այս հասցեն, Էլչին Հասանովը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի Բաքվի ներկայացուցչության ղեկավարի հետ միասին սկսել է «Ռուսական տան» համար նոր գրասենյակ փնտրել։ Նշվում է, որ Հասանովը մոբիլիզացրել է իր բոլոր ռեսուրսները՝ այդ խնդիրը լուծելու համար։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ռուսական ցանցին, ապա լրատվամիջոցը գրում է, որ նման ցանցի առկայությունն արդեն փաստերով է հաստատվել։ Հայտնի է, որ ցանցի անդամները մի անգամ հավաքվել են Բաքվից դուրս գտնվող բնակելի թաղամասին մերձակա այգում։ Ըստ աղբյուրը՝ ցանցի գործունեությունը վերահսկել է Մոսկվայից նշանակված հետախուզության ներկայացուցիչը, որը հաճախ է այցելել Ադրբեջան։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ ցանցը ղեկավարել է Ռամիզ Մեհդիևը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի հայտնի նախկին ղեկավարը, որը «գորշ կարդինալ» էր համարվում։

Խմբի կազմում են եղել նաև մշակույթի նախկին նախարար Աբուլֆազ Գարաևը, սպորտի նախկին Ազադ Ռահիմովը (նա մահացել է 2021 թվականին) և նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Այս հավաքներին ժամանակ առ ժամանակ մասնակցել է նաև Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը։

«Այն, որ այդ անձինք այլևս չեն զբաղեցնում իրենց պաշտոնները, չի նշանակում, որ հարաբերությունները վերացել են։ Հիմա էլ կան այնպիսիք, որոնք դիմում են ռուսական հետախուզության ներկայացուցչին, նրանից հրահանգներ ստանում, կեղծ ազդանշաններ ուղարկում մեր հասարակությանը և փորձում տարաձայնություններ սերմանել։ Բայց դրանք դանդաղ են բացահայտնվում, և չի կարելի բացառել, որ ժամանակի ընթացքում նոր փաստեր ի հայտ կգան»,- գրում է լրատվամիջոցը։

Ադրբեջանի նախկին ԱԳ Էլմար Մամեդյարովն արձագանքել է իրեն ուղղված մեղադրանքներին։ Տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա նշել է, որ ծիծաղելի է իրեն մեղադրել Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ, թեև 5 տարի է՝ պաշտոնանկ է արվել։

«Որոշ պաշտոնյաներ վրդովված են, որ Էլմար Մամեդյարովը դեռևս օրակարգում է: Ես օրական 20 լրագրողի հարցազրույց եմ տալիս, և այդ մարդիկ անհանգստանում են դրա համար: Ինձ Մոսկվայի հետ կապելու հիմնավոր պատճառ կամ փաստ չկա: Ես կրթություն եմ ստացել Ուկրաինայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Սա նշանակում է, որ ինձ պետք է անվանեն այս երկրների գործակալ»,- հայտարարել է նա։

Հավելենք, որ ավելի վաղ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները Բաքվում գործող «Ռուսական տանը» մեղադրել էին մշակութային և հումանիտար աշխատանքի քողի տակ հակաադրբեջանական լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի