Մոսկվան դեմ է Արևմուտքի պնդմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ փաստաթղթերի ստորագրմանը․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որին Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության պայմանագրի կնքման և երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով այս տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը։

Նա նշել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «եզակի ներդրում է ունեցել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում»։

«Առաջին հերթին, դա արվել է 2020 թվականի նոյեմբերին, երբ կազմվել է եռակողմ փաստաթուղթ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունը, փաստաթուղթ, որը պարունակում էր Ռուսաստանի աջակցությամբ հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզ։ Մենք հանդես ենք գալիս նրա օգտին, որ հայկական ու ադրբեջանական կողմերը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնց հետ մեզ կապում են դաշնակցային հարաբերությունները, մշակեն այնպիսի խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի լինի ապագա սերունդների համար։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք աջակցել առաջընթացին, և մենք դեմ ենք նրան, որ կնքվեն որևէ հապճեպ փաստաթղթեր, ինչպես պնդում է Արևմուտքը, որը շատ է ուզում Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս շուտ մղել խաղաղության պայմանագրի կնքմանը որևէ արևմտյան հարթակում»,- հայտարարել է Գալուզինը։

Ըստ նրա՝ «նման հապճեպ, չմտածված և ամբողջությամբ չստուգված որոշումները կարող են հանգեցնել ոչ թե երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ հակառակը՝ ապագայի համար առճակատման որոշակի սերմեր ցանելուն»։

ՌԴ ԱԳ փոխնախարարը նաև անդրադարձել է հաղորդակությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը։

«Ցավոք, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ այժմ ընդհատվել և, եթե կարելի է այդպես ասել, սառեցվել է։ Իհարկե, մենք կոչ ենք անում կողմերին և, առաջին հերթին, մեր հայ ընկերներին վերադառնալ աշխատանքին այդ աշխատանքային խմբի շրջանակում։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է  հնարավոր օգնություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան»,- հայտարարել է Գալուզինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի