ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» խորագրով ցուցահանդեսի բացմանը
Մշակույթ
26.09.2018 | 11:58ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը երեկ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» խորագրով ցուցահանդեսի բացմանը. տեղեկացնում են նախարարության լրատվական վարչությունից:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից:
Ցուցադրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: