ԵՄ-ում առաջարկել են վերսկսել ռուսական գազի գնումները՝ Պուտինին Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար․ FT

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Եվրոպացի պաշտոնյաները սկսել են քննարկել ռուսական խողովակաշարով գազի գնումների վերսկսման հարցը, Financial Times-ին հայտնել են խնդրին ծանոթ աղբյուրները։

Նման որոշման կողմնակիցները պնդում են, որ այդ միջոցը կխրախուսի Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ դադարեցնելու Ուկրաինայում պատերազմը, իսկ համաձայնագրի կնքումից հետո կդառնա հրադադարի պահպանման երաշխիք։ Սա կօգնի նաև նվազեցնել Եվրոպայում էներգակիրների բարձր գները։

Նախաձեռնությանն աջակցել են Գերմանիայի և Հունգարիայի որոշ պաշտոնյաներ, ինչպես նաև ԵՄ մի քանի այլ երկրների իշխանությունները: Նրանց առաջին հերթին շահագրգռել է էներգակիրներն էժանացնելու հնարավորությունը, ասել է FT-ի աղբյուրներից մեկը։ Այս գաղափարը, սակայն, «բարկացրել» է Բրյուսելի պաշտոնյաներին և Արևելյան Եվրոպայի որոշ երկրների դիվանագետներին:

«Սա խելագարություն է։ Ինչքա՞ն հիմար պետք է լինենք, որ նույնիսկ մտածենք այս մասին որպես տարբերակ»,- ասել է նրանցից մեկը:

Միաժամանակ, այս հարցի քննարկումն արդեն բացասաբար է ազդել հեղուկ բնական գազի (LNG) ամերիկյան արտահանողների վրա, որոնք ձգտում են երկարաժամկետ պայմանագրեր կնքել Եվրոպա մատակարարումների համար։ Ամերիկացի մատակարարները մտավախություն ունեն, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերսկսումը նրանց արտադրանքը կդարձնի անմրցունակ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի