Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նվեր Ծառուկյանի ընկերությանը կառավարությունը մաքսատուրքից կազատի

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադիր է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նվեր Ծառուկյանին պատկանող ընկերությանը արտոնություն տալ։ Այս հարցն ընդգրկված է վաղվա՝ հունվարի 30-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Կառավարությունը որոշել է բավարարել «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների և նյութերի նկատմամբ մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։ Իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 64․7 մլն դրամ:

Ըստ կառավարության  հիմնավորման՝  «Մուլտի տրանսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով նախատեսվում է ներմուծել 32 հատ միկրոավտոբուս։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 380․8 մլն դրամի ներդրում միկրոավտոբուսների ձեռքբերման համար։

Նշվում է, որ ընկերությունը ներկայումս 409 աշխատատեղ ունի։  Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 760-ի՝ 159 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380․8 մլն դրամ:

Տեղեկացնենք, որ  «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին, որը սպասարկում է Կոտայքի մարզում հանրային տրանսպորտի երթուղիները։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի տրանսպորտ» ընկերության 100 % բաժնետերը Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանն է։

Ավել վաղ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ 

 

Մանյա Պողոսյան