«Պուճուր-մուճուր մի աղջկա խփեցին»․ գիշերային ակումբում խուզարկության ականատեսների պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Գեորգի Միրզոյանը պատմում է նոյեմբերի 16-ին The Office ակումբում տեղի ունեցածը։ Նկարագրում է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ կեսգիշերն անց ակումբ ներխուժել, խուզարկել անձնակազմին և այցելուներին։ Պնդում է՝ բոլորի հետ խոսել են ագրեսիվ տոնով ու ստիպել մարդկանց պառկել հատակին։  

Հայտնաբերված խախտումների հիմքով ակումբի գործունեությունը կասեցվել է, իսկ դռները կապարակնքվել են։ The Office-ի մենեջեր Գոռ Ղազարյանի խոսքով՝ այդ օրն ակումբն ավելի քան 300 այցելու ուներ, որոնց մի մասի հագուստը, պայուսակը և այլ անձնական իրերը մնացել են ներսում, և մինչև օրս նրանք չեն կարողանում հասանելիություն ունենալ դրանց։ 

Նրա խոսքով՝ մինչև լուսաբաց անձնակազմին ներսում են պահել, բայց չեն տեղեկացրել, որ իրերը վերցնեն, քանի որ ակումբի գործունեությունը կասեցնելու են։ 

Մենեջերի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցները բացատրել են, որ ստուգում են գիշերային ակումբների լիցենզիան, սակայն, ըստ Գոռի, այդ ամենն արվել է աշխատողների հրելով, գոռալով և կարմիր բերետավորների կողմից ուժի կիրառմամբ։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Factor.am-ին հայտնեց, որ քաղաքապետարանի  աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 2024 թվականի նոյեմբերի 15-ին և 16-ին միջոցառումներ են ձեռնարկվել, որոնց ընթացքում խախտումներ են արձանագրվել նաև The office ակումբում։ Քաղաքապետարանն արձանագրել է, որ «ԴԻ Օֆիս» ընկերության կողմից առևտրային գործունեության իրականացման ընթացքում՝ ժամը 01։24-ին հնչած բարձր երաժշտությամբ խախտվել են լռության կանոնները։ 

The Office-ի հետ մի շարք միջոցառումների շրջանակում համագործակցած նախագծերի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը տեղի ունեցածը համարում է հարված Հայաստանում էլեկտրոնային երաժշտության ոլորտին։ 

Քաղաքապետարանն անցած տարվա ընթացքում ակումբում մի քանի այլ խախտումներ ևս արձանագրել է, մասնավորապես, առանց թույլտվության խմիչքի, ծխախոտի վաճառքի և 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու կանոնների խախտման: Քննչական կոմիտեից էլ տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ի խուզարկությունների արդյունքներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը փոխանցեց, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք վերաբերում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու իրացմանը։ 

Մինչ նախաքննություն է ընթանում, ակումբի աշխատակիցների ու մի շարք այցելուների անձնական իրերն արդեն շուրջ 2,5 ամիս մնում են կապարակնքված դռներից այն կողմ։ ՔԿ մամուլի քարտուղարի խոսքով՝ եթե ակումբի աշխատակիցները և այցելունները դիմեն կոմիտե իրենց անձնական իրերը վերադարձնելու խնդրով, ապա իրավապահ կառույցը կդիտարկի դրանք վերադարձնելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան