Որոնք են ամենաշատ հարկ վճարած ընկերությունները․ ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի ամենախոշոր հարկատուների ցանկը։ Ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ՝ 2023 թվականի 70,8 մլրդ դրամի փոխարեն։

Երկրորդ տեղում «Մոբայլ սենթրն» է՝ 66,7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 46 մլրդ-ի փոխարեն։ Նշենք, որ «Մոբայլ սենթր»-ը նախորդ տարի խոշոր հարկատուների ցանկում չորրորդն էր։

Երրորդ տեղում`«Գրանդ տոբակոն» է՝ 63, 55 մլրդ դրամ, նախորդ տարվա 55,2 մլրդ-ի փոխարեն։ Նախորդ տարի ընկերությունը զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը։

Տասնյակի 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը մեկ տարում շուրջ 46,8 մլրդ դրամ հարկ է վճարել, նախորդ տարվա 48,5 մլրդ դրամի փոխարեն։ Այսպիսով՝ ընկերության վճարած հարկերը պակասել են, և «Գազպրոմ Արմենիա»-ն 3-րդ տեղից իձել է 4-րդ հորիզոնական։

5-րդ հորիզոնականում` «Փրիթի ուեյ»-ն է (Վեստա)՝ 36,2 մլրդ դրամով՝ նախորդ տարվա 33,2 մլրդ դրամի փոխարեն։

Առաջին տասնյակում են նաև ըստ հերթականության «Սի փի էս էներջի գրուպ»-ը, «Ամերիաբանկ»-ը, «Վայլդբերիզ»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիա»-ն։