«Մարտի 1»-ի գործով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվեց

Լուրեր

04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

Գլխավոր դատախազությունը «Մարտի 1-ի» վերաբացված գործով նոր մեղադրանք առաջադրեց 2008 թվականին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին: Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեղադրող դատախազ Հայկ Հովհաննիսյանն Օհանյանին նախկինում մեղսագրված՝ սահմանադրական կարգը տապալելու մասով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխարինեց նոր մեղադրանքով՝ պաշտոնեական լիազորություններն անցնել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսօրվա նիստին նախատեսված էր հրապարակել նաև Արմեն Գևորգյանին առաջադրված նոր մեղադրանքը, սակայն, հաշվի առնելով Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ այլ նիստով ծանրաբեռնվածության հանգամանքը, նիստը հետաձգվեց։

Մինչ դատական նիստը կհետաձգվեր՝ Արմեն Գևորգյանի պաշտպանը բարձրացրեց Գևորգյանի՝ գործուղման մասնակցության նպատակով արտերկիր մեկնելու հարցը։ Դատավոր Սարգիս Պետրոսյանը Գևորգյանին հիշեցրեց մեղադրյալի կարգավիճակի մասին, ինչն ակնհայտ դուր չեկավ ընդդիմադիր պատգամավորին։ Դատավոր Պետրոսյանը վրդովվեց.

«Ձեր դեմքի արտահայտությունը փոխեք, եթե դատարանը չթույլատրի, այդ դեմքով կգնաք թույլատրողներին կասեք, այդպես չնայեք դատավորին։ Ովքեր Ձեզ գործուղում են, ասեք, որ Հակակոռուպցիոն դատարանում ունեք մեղադրյալի կարգավիճակ, ունեք կիրառված խափանման միջոց և, եթե շարունական բնույթ կրի Ձեր գործուղումները, դատարանը առաջնահերթության կարգով կքննարկի խափանման միջոցի հարցը և ավելի պիտանի խափանման միջոց կընտրի և մինչև հաջորդ դատալսումները այդ հարցին չի անդրադառնա»։

Գևորգյանը ևս վրդովվեց.

«Իմ նկատմամբ դեռևս մեղադրական դատավճիռ չի եղել, անգամ չգիտեմ, թե երրորդ անգամ որ արարքում են ինձ մեղադրել։ Ես այս պահին հանդիսանում եմ ԱԺ պատգամավոր և ներկայացուցիչ, իսկ գործուղումների ուղարկում է հենց Ազգային ժողովը»։

Այնուամենայնիվ, դատարանը թույլատրեց Գևորգյանին՝ հունվարի 29-ից փետրվարի 9-ը և փետրվարի 13-16-ն ընկած ժամանակահատվածում հատել ՀՀ սահմանը՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստերին։

Նշենք՝ նախորդ նիստին վերաորակվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի մեղադրանքները։

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 2018 թվականին առաջադրված հոդվածներով մեղադրվում էին ՀՀ Քրեակն օրենսգրքի 300․1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով։

2021 թ. մարտի 26-ին Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ-ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։

ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Այսպիսով, դատախազությանը հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։