Որտեղո՞վ կանցնի սահմանի գիծը Տավուշում սահմանազատումից հետո․Սամվել Մելիքսեթյանը քարտեզ է ցույց տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

«90-ականներին հայկական կողմը Տավուշում շատ ավելի մեծ տարածքներ կորցրել է, քան վերցրել»,- անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հաջորդ փուլին՝ ասում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը։

Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողոների 11-րդ հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանազատման հաջորդ փուլը սկսվելու է հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև սահմանազատումը շարունակվելու է հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:

Քաղաքագետը Factor TV-ի հետ զրույցում քարտեզի վրա ցույց է տալիս այն գյուղական բնակավայրերը, որոնք սահմանազատման արդյունքում կվերադարձնեն իրենց գյուղատնտեսական կարևոր նշանակություն ունեցող հողերը։

«Օրինակ, Բարեկամավան գյուղի համար շատ ծանր հետևանքներ են ունեցել այս կորուստները՝ 800 բնակչից մոտ 150 բնակիչ է մնացել։ Կոթի գյուղի ահռելի տարածքներ չեզոք գոտում են գտնվում, այսինքն, հայկական վերահսկողությունից դուրս։ Պառավաքար գյուղն է շատ մեծ տարածք կորցրել, որը կարևոր է գյուղատնտեսական տեսակետից․ այստեղ հիմնականում խաղողի այգիներ էին։ Նախկին Շամշադինի, կամ Տավուշի տարածաշրջանի գրեթե ամբողջ եզրով այդ կորուստները կան, հատկապես խոսքը վերաբերում է արևելյան հատվածի խոշոր կորուստներին»,- նշում է Մելիքսեթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։