Baza-ն հրապարակել է ադրբեջանական կործանված օդանավի անձնակազմի և դիսպետչերների խոսակցության սղագրությունը․ հայտնի չէ՝ որտեղից է ձեռք բերվել

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

Ռուսական «Baza» տելեգրամյան ալիքը հրապարակել է, ըստ պնդման՝ «Ադրբեջանական ավիաուղիների» կործանված օդանավի և Գրոզնիի, Դոնի Ռոստովի ու Ակտաուի ավիադիսպետչերների հետ խոսակցությունների ամբողջական սղագրությունը, փոխանցում է Meduza-ն։

Ըստ սղագրության՝ օդանավի վրա խնդիրներ առաջանալուց հետո անձնակազմը սկզբում որոշել է, որ դրանք շարժիչի մեջ թռչնի ներթափանցման հետևանք են: Օդաչուները նախ որոշել են վերադառնալ Բաքու, սակայն հետո, կառավարման համակարգերի խափանման պատճառով, մի քանի անգամ փոխել են վթարային վայրէջքի կետի որոշումը։ Սկզբում նրանք ցանկացել են թռչել Միներալնիե Վոդի, ապա Մախաչկալա և, ի վերջո, որոշել են վայրէջք կատարել ղազախական Ակտաուում:

Անձնակազմը նաև դիսպետչերին հայտնել է, որ ուղևորների խցիկում «թթվածինը սպառվում» է՝ ենթադրելով, որ պատճառը կարող էր լինել թթվածնի բաքի պայթյունը:

Baza-ն չի հստակեցնում, թե որտեղից է ստացել սղագրությունը: Դրա իսկությունը չի հաստատվել այլ աղբյուրների կամ պաշտոնյաների կողմից:

Իր հերթին, Ղազախստանի տրասպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ չի մեկնաբանում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկատվությունը, քանի դեռ նախնական զեկույցը չի հրապարակվել։

«Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության օդային վթարների հետաքննության հանձնաժողովը շարունակում է աշխատանքները միջադեպի պատճառները պարզելու ուղղությամբ։ Մինչև նախնական զեկույցի հրապարակումը հանձնաժողովը չի մեկնաբանի համացանցից ստացված տվյալները, որոնք չունեն պաշտոնական որևէ աղբյուր»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի մարդատար ինքնաթիռը։ Դրանում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օդանավի խոցման մեջ մեղադրել է ՌԴ-ին, պահանջել ներողություն խնդրել, ընդունել մեղքը, պատասխանատվության ենթարկել մեղավորներին ու փոխհատուցում վճարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի