«Խաղաղության խաչմերուկ»-ը միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի պահանջներին․ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է համարում Ադրբեջանի կողմից ձևակերպված պնդումներին ու պահանջներին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նման կարծիք է հայտնել՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համար Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև այդ համատեքստում Ադրբեջանի միակողմանի պնդումներին ու պահանջներին։

Շվեյցարացի պատգամավորի դիտարկմամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը բավական լուրջ է, և ռացիոնալության  ու բանականության դիտանկյունից ոչ ոք չի կարող ընդդիմանալ դրան։

«Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ը միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի կողմից ձևակերպված պահանջներին և պնդումներին։ Բանական տեսանկյունից ոչ ոք չի կարող ընդդիմանալ այս նախաձեռնությանը, և այն, որ Հայաստանը ներկայացրել է խաղաղության լուրջ նախագիծ, բացահայտում է ագրեսորին, որին կարելի է գտնել Ադրբեջանում»,-շեշտել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպաստում է խաղաղությանը, բայց դրանում նաև բացակայում են այլ խնդիրներ, որոնք նույնպես առնչվում են հայերին։

Նրա կարծիքով՝ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունն աշխատանք իրականացնի՝ ուղղված ոչ միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանն, այլև Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու և այլ իրավունքների պաշտպանությանը։

«Հրամայական է, որ միջազգային հանրությունն աշխատի, որպեսզի Արցախում կատարված անարդարությունը պարզապես չմոռացվի։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը պահանջի ոչ միայն «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործումն, այլ նաև Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, նրանց ինքնորոշման իրավունքը և մշակութային ժառանգության պաշտպանությունը»,-ընդգծել է շվեյցարացի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը։