Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ. IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և ՀՀ-ում ամենախոշոր վարկային պորտֆել ունեցող Ամերիաբանկը միավորում են ջանքերը՝ Հայաստանում կլիմայական ծրագրերի, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորումն ընդլայնելու և կանանց ձեռնարկություններին աջակցելու համար:

«Մենք Ամերիաբանկի հետ միասին սկսում ենք Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություն»,- նշում է Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավար  Մարսելո Կաստելյանոսը։

Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 200 միլիոն դոլար: Այս խոշոր ծրագրի նպատակն է աջակցել բիզնես նախաձեռնություններին և ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձևավորմանը։

«Այս պայմանագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հանդիսանում է խոշորագույն վարկային պայմանագիրը, որը երբևէ կնքվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Հայաստանում ֆինանսական կառույցի հետ։ Այս ֆինանսական միջոցների նպատակն է աջակցել փոքր և միջին բիզնեսին և ՀՀ տնտեսական զարգացման կոյունությանը»,- ընդգծում է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Ներդրումների արդյունքում առաջիկա տարիների ընթացքում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, իսկ ջերմոցային գազերի տարեկան արտանետումները կկրճատվեն մոտ 40,000 տոննա CO2-ով, ինչը համարժեք է տարեկան բենզինային շարժիչով աշխատող 9,000 մեքենայի երթևեկությունից դուրս բերմանը։

«Ամերիաբանկը մեզ համար հիանալի գործընկեր է, ժամանակի ընթացքում մեր գործընկերությունն աճել է և զարգացել, մենք երկար տարիներ ենք աշխատել Ամերիաբանկի հետ և շատ ուրախ ենք դրա համար։ Ամերիաբանկը շուկայի առաջատարն է, որը երկրում սատարում է կանաչ օրակարգը, ինչպես նաև՝ աշխատատեղեր ստեղծելու օրակարգը, ինչն այս հաստատության միջոցով Հայաստանին աջակցելու ֆանտաստիկ հնարավորություն է մեզ ընձեռում»,- ասում է Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավար  Մարսելո Կաստելյանոսը։

2009 թվականից ի վեր Ամերիաբանկը միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 միլիոն դոլար: Մինչ օրս Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել է 1,4 մլրդ դոլարի ֆինանսավորում և այդ միջոցներն ուղղել է Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող տնտեսական ոլորտների զարգացմանը։ Իսկ այս գործընկերությունը և գործարքը ևս մեկ անգամ արտացոլում են ՀՀ-ում ամենախոշոր վարկային պորտֆելն ունեցող Ամերիաբանկի հանձնառությունը՝ խթանելու կայուն զարգացումը և առաջնորդելու ժամանակակից փոխակերպումները:

«Մենք շատ բարձր ակնկալիքներ ունենք Ամերիաբանկի հետ կնքվող այս պայմանագրից, ակնկալում ենք իսկապես զգալի ազդեցություն՝ հաշվի առնելով, որ միջոցների 50%-ը նախատեսվում է ուղղել կանաչ ֆինանսավորմանը, իսկ 25%-ը՝ կին ձեռնարկատերերին, որոնց համար ֆինանսավորում ստանալը երբեմն ավելի դժվար է, քան ընդհանրապես ՓՄՁ-ների դեպքում: Այ-Էֆ-Սի-ն նաև ցանկանում է իր դերն ունենալ՝ աջակցելով կառավարությանը և բնակչությանը՝ ավելի կայուն դառնալու իրենց հավակնոտ նպատակների իրագործման ճանապարհին»,- նկատում է IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն։

Հանդիսանալով Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն՝ Ամերիաբանկն ունի 1,1 տրիլիոն ՀՀ դրամի ընդհանուր համախառն վարկային պորտֆել, որի կազմում ՓՄՁ-ներին բաժին ընկնող համախառն պորտֆելը 2024թ. սեպտեմբերին կազմել է 252 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով տպավորիչ 25% աճ նախորդ տարվա համեմատ և 21,6% եռամյա համակցված տարեկան աճի տեմպ (CAGR): Վերջին երեք տարվա ընթացքում Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվն աճել է 45%-ով և այս պահին կազմում է շուկայի 25%-ը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան