Ռուբեն Ռուբինյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
10.01.2025 | 15:08Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: