Հայաստանում տնտեսական աճի տեմպը շարունակում է նվազել․ նոյեմբերին կրճատվել է արտահանումն ու ներմուծումը

Լուրեր

14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:47
Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
Բոլորը

Այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 1,2 %-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Սա այս տարվա ամենացածր ցուցանիշն է։

Տնտեսական ակտիվության աճի նվազմանը նպաստել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտը, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է շուրջ 27.4 %-ով։ Արտահանումը նվազել է 35 %-ով, ներմուծումը՝ 21․4 %-ով։ Նշենք, որ նոյեմբեր ամսին շեշտակի բարձրացավ արտարժույթի փոխարժեքը․ դոլարի գինը 388-ից հասավ շուրջ 410 դրամի, ինչը կարող էր ազդեցություն ունենալ արտաքին առևտրաշրջանառության վրա՝ բերելով նվազման։

Նվազում է նկատվել նաև արդյունաբերական արտադրանքի ծավալում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 19 %-ով։
Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է շինարարության ծավալը՝ 11,6 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 11․5 %-ով, ծառայությունների ծավալը 10․4 %-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 21,3 %-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 6,1 %-ով։

Անժելա Պողոսյան