Մարդիկ Հայաստանում ընկել են «ֆեյքերի աշխարհ», քաղաքական գործիչները վիճում են «ֆեյքերի» հետ ու ապրում այդ տրամաբանությամբ․ Մանվել Սարգսյան

Լուրեր

02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:34
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ

-ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը երեկ Մոսկվա-Երևան-Բիշքեկ-Աստանա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց, որ սեպտեմբերի 16-17-ին սահմանամերձ Տավուշի հայկական գյուղերի վրա ադրբեջանական դիրքերից կրակելու հարցով Երևանը չի դիմել և «ՀԱՊԿ ուժերն օգտագործելու մասին խոսք լինել չի կարող»։ Չմոռանանք՝ 1 զինծառայող էր զոհվել, իսկ ավելի վաղ վիրավորվել էր Կոթիի բնակիչներից մեկը։ Հիմա`նախկին իշխանություններն էլ չէին դիմում, փաստորեն՝ ներկաներն էլ ։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Ոչ մի տարբերություն, դա ՀԱՊԿ-ից է, մեզնից չի գալիս։ Բոլոր նրանք, ովքեր հույսեր էին կապում, որ գոյություն ունի ՀԱՊԿ, հիմա հասկացել են, որ նույնն է։ ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը երբևէ իր վրա Հայաստանի պաշտպանության առումով որևիցե պատասխանատվություն չի վերցրել։ Երբե՛ք իր պատմության մեջ, նույնն էլ՝ այսօր։

-Այդ դեպքում ինչո՞ւ ենք կարևորում այն, մնում այդ կազմակերպությունում։

-Որովհետև Հայաստանի բոլոր իշխանությունները վախենում են Ռուսաստանից։ Ընդամենը՝ վախի վրա կառուցված մի կառույց է, որից չես կարող դուրս գալ, քեզ գցել են մեջը և ասում են՝ քեզ պահիր այնպես, ինչպես ասում ենք։ Ոչ ոք դեռ չի վերանայել այս հարցերը, բարձրացրել, խնդիրներ չի դրել ՀԱՊԿ-ի առաջ։

-Այդ թվում և Նիկոլ Փաշինյա՞նը։

-Իհարկե, մի ռեպլիկ ունեմ․ որ ասում են՝ «դուխով», «դուխով» պետք է լինել, ոչ թե ասել։ Ըստ երևույթին, էս ՀԱՊԿ-ի հարցով էդքան էլ չկա, ես, երբ մեկ-մեկ լսում եմ այս նոր նշանակված պաշտոնյաներին, ոնց են ամեն վայրկյան ուզում հաճոյանալ Ռուսաստանին, պարզ տեսնում եմ, էլի, որ մարդիկ ներքուստ սարսափած են։

-Երեկ հայտարարվեց, որ քրեական հետապնդման մեջ գտնվող Յուրի Խաչատուրովն ամեն օր գնում է ՀԱՊԿ՝ աշխատանքի։ Ի՞նչ կատարվեց, քանի որ մինչ այդ ասում էին՝ «սա ռազմաքաղաքական բլոկ է, մեզ վարկաբեկված գեներալներ պետք չեն», հիմա ինչո՞ւ է Խաչատուրովը աշխատում, եթե Հայաստանն ասում է, որ պատրաստ է փոխարինել, իրենք էլ սպառնում են մեր նախագահությունը փոխանցել Բելառուսին։

-Ոչ մի բան էլ չկատարվեց, իրենք էլ չգիտեն, մեզ թվում է՝ ռուսները գիտեն ինչ անեն, գիտեն ոնց անեն ու փորձում ենք տրամաբանություն գտնել։ Իրե՛նք էլ չգիտեն․․․ իրենք երբեք Հայաստանի հետ նման պրոբլեմներ չեն ունեցել։ Հայաստանն իրենք կոչում էին վասալային պետություն, «ֆորպոստ», մարդիկ էդպես են սովորել, իրենց նախագահն ուզում է՝ Երևան չի գալիս, այլ թռնում-գնում է Գյումրի, Հայաստանի նախագահին էլ ասում՝ վազելով արի։ Սովորություն է, չէ՞, մարդիկ այս երկիրն էդպես են տեսել․․․իրենք էլ չգիտեն։ Տարասովը օրը 3 հատ «քֆրտոց» էր , չէ՞ անում։ Կորել է հիմա, ինչու՞ է կորել․․․ որովհետև չգիտի։ Ասենք՝ Նիկոլը գնացել է Մոսկվա, դրանից առաջ «ղալմաղալներ» էին, հեսա, հեսա․․․ գնում, գալիս է՝ ոչ մի բան չկա։ Ինձ, օրինակ, հետաքրքիր է, ո՞նց են ռուսական մամուլը, վերլուծաբանները, անցել է 12 օր, կորել են, 12 օր է՝ չեն խոսում, ․․․ Հետաքրքիր է քննարկելու համար՝ բա ինչ է եղել, ինչի չե՞ն խոսում։

-Ձեր նշած ռուս վերլուծաբաններից ոմանք ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանը հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հիմնադիրն է, գործո՛ն։ Ինքն էլ ասաց, որ իր ու Պուտինի մեջ «քիմիա» կա։ «Քիմիա» լինո՞ւմ է միջպետական հարաբերություններում ու ենթադրենք՝ ընկերական հարաբերություններում։

-Լավ էլի, ինչ քիմիա, ես չեմ էլ հասկանում՝ դա ինչ է, որ ասում եք՝ ասաց՝ գործոն, բա գործոնը նման բան կասի՞։ Գործոնը, եթե հույսը դրել է նման բանի վրա, դա գործոն չի։

-Անդրադառնանք ներքաղաքական հարցերին․ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը հանգեցրեց Ազգային համաձայնության կառավարության անդամների, «բնական դաշնակիցների» միջև կոշտ փոխհրաձգության։

-Անսովոր է վիճակը, չափանիշները՝ մինչհեղափոխական, թույլ չեն տալիս՝ գնահատելու այս իրականությունը։ Հին չափանիշները էլ չկան, նորերը՝ դեռ գոյություն չունեն, դրա համար, քաղաքական ուժերը, նաև մամուլը, դրան պատրաստ չեն։ Ես շուտով հանդես եմ գալու վերլուծությամբ, թե ինչ է կատարվել քաղաքական ուժերի հետ այս ընթացքում։ Մարդիկ ընկել են «ֆեյքերի աշխարհ», մարդիկ՝ քաղաքական գործիչները, վիճում են «ֆեյքերի» հետ։

-Բայց այս «ֆեյքերը» քաղաքապետի թեկնածուներից մեկին ստիպեցին դիմել եվրոպական կառույցներին, կռվացրին դաշինքի անդամներին։ Ավելին՝ Ձեր գործընկեր Ստեփան Գրիգորյանն ասաց, որ դրանք ոչ թե այլևս պղտորում են քարոզարշավը, այլ վտանգում են ՀՀ ներքաղաքական կայունությունը։ Ուստի, պետք է պետական մակարդակով ուսումնասիրվի դրանց ծագումնաբանությունը։

-Բա, այդ է, բա ես ինչո՞ւ եմ ասում, որ եթե նոր վիճակներ են ստեղծվում ու մարդիկ չափանիշներ չունեն, տրվում են դրանց ու սկսում են պատերազմել «ֆեյքերի» հետ։

-Իսկ այդ հատուկ մարմինը պե՞տք է ստեղծվի։

-Չէ, պետք է «ֆեյքերին» չկարդալ։ Ինձ էլ են առավոտից իրիկուն հայհոյում՝ գիշեր-ցերեկ, ամիսներ, տարիներ, ո՞նց է, որ իմ վրա ընդհանրապես չի ազդում։ Որ աշխարհում ապրում ենք, այդ աշխարհի տրամաբանությամբ էլ շարժվում ենք, որոշումներ ենք ընդունում։ Պետք է ապրել մարդկանց մեջ, պետք չէ ապրել «ֆեյքերի» հետ։ Մի հետաքրքիր բան, որ գրվի, չեն էլ կարդա, իրենց չի հետաքրքրում, բայց մարդիկ մինչև լույս նստած՝ «ֆեյքեր» են կարդում։ Դա՛ է հետաքրքրում։

-Դա քաղաքական նոր տեխնլոգիա՞ է։

-Ոչ մի նոր բան չկա, դա ցույց է տալիս քաղաքական գործիչների սնանկությունը։ Դա շատ նման է նրան, որ նավ ես քշում, թեթևակի քամի արեց, դուրս ես գալիս, միայն այդ քամով ես զբաղվում, մոռանալով նա՛վն էլ, ուղղությո՛ւնն էլ, թե ուր ես գնում։ Ինչու՞ եմ ասում՝ էն հին աշխարհում հեշտ էր․ կար երկաթյա համակարգ՝ բանդիտական և կար կիսամեռ, թալանված ժողովուրդ։ Այդ պարզության մեջ ամեն ինչ պարզ էր, հիմա սա վերացել է։ Հենց վերացել է՝ պարզվել է, որ մարդիկ աշխարհն ընկալելու որևէ չափանիշ չունեն։ Հետևում են՝ ով ինչով է զբաղված, կուսակցություններն իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում։

-Հիմա իշխող քաղաքական ուժը գիտի՞ ինչով է զբաղված, ըստ Ձեզ։

-Ինչո՞վ պետք է այդ մի ուժը՝ իշխողը, տարբերվի մնացածներից։ Եվ ինչո՞ւ պիտի տարբերվի։ Ինձ թվում է՝ մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը տարբերվում է, բայց նա էլ ընկավ այդ «սևի ու սպիտակի» հետևից։

-Ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերն, ըստ Ձեզ, «ֆեյքերի աշխարհից» դուրս գալու և Ձեր ձևակերպմամբ՝ նոր չափանիշներն ընկալելու համար, իսկ քաղաքական ուժերն էլ՝ առողջանալու։

-Եթե հին օլիգարխիկ համակարգը վերացվում է, հեղափոխական Հայաստանում հիմնական խնդիրը լինում է՝ նոր իրավական կարգի կառուցումը։ Ո՞նց կառուցել․․․ ես տարիներ շարունակ շատ կոնկրետ ասել եմ, որ հստակեցվում է սեփականության խնդիրը, պայմանները՝ սեփականության պաշտպանության, ստեղծվում է օրենք, որ բանդաները վերանան կուսակցություններից, վերագրանցո՛ւմը կուսակցությունների և նրանց համար խիստ պայմանների սահմանումը։ Այսօր «Կուսակցությունների մասին» օրենքով ոչ մի բան արգելված չէ։ Դու այսօր կարող ես այս օրենքով ստեղծել մի հատ ֆաշիստական բանդա, դեռ իշխանություններից էլ փող ստանաս դրա համար ու գնաս, մասնակցես ընտրություններին։ Շատ ու շատ երկրներ, երբ անում էին նման հեղափոխություններ, կանոնակարգում էին և դրանից հետո ստեղծում էին պայմաններ՝ նոր ընտրությունների անցկացման, կուսակցությունների համար․․․ հիմա այս ընտրությունները (սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու) ի՞նչ ընտրություններ են, եթե դրանց մասնակցում են հին բանդաները՝ կուսակցության անվան տակ։ Օրենքը թույլ է տալիս, որ կուսակցությունը չանի, որ ասի՝ ես գալու եմ՝ լափեմ։ Այս ամենը, եթե կանոնավորված չէ, անիմաստ է։ Բայց ո՞նց անել, որ նոր ուժեր գան։ Պայմաննե՛ր են պետք։

Անի Սահակյան