Որքան կդառնա կարմիր գծերի վճարը դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո․ քաղաքապետարանից առայժմ չեն մեկնաբանում

Լուրեր

20.12.2024 | 23:02
ԱՄՆ-ն Թուրքիային թույլատրել է ՌԴ-ից ստացված գազի համար վճարել «Գազպրոմբանկի» միջոցով
20.12.2024 | 22:51
Գրիգորյանն ու Օվերչուկը փոխհամաձայնեցված արձանագրություն են ստորագրել
20.12.2024 | 22:50
Կիևի վրա հարձակման հետևանքով վնասվել են դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գրասենյակներ
20.12.2024 | 22:37
Մեջլիսն Ադրբեջանում բռնաճնշումների մասին Եվրախորհրդարանի բանաձն անվանել է «ոչ օբյեկտիվ ու կողմնակալ»
20.12.2024 | 22:23
Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչությունը թույլատրել է կրոնական բազմակնությունը
20.12.2024 | 22:09
Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
20.12.2024 | 22:04
Զելենսկին բացառել է ռուսական գազի տարանցումը ադրբեջանական գազի քողի տակ
20.12.2024 | 21:50
Առաջիկայում Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Սիրիա
20.12.2024 | 21:33
Հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել
20.12.2024 | 21:18
ԵՀ-ն առաջարկել է չեղարկել վրացի պաշտոնյաների և դիվանագետների համար առանց վիզային ռեժիմը
20.12.2024 | 21:03
Շմոլ գազի թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. 4-ի վիճակը միջին ծանրության է. ԲԿ
20.12.2024 | 20:45
Ամբաստանյալի աթոռին, բայց հեռվից. ում է պետությունը որոշել դատել հեռակա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2024 | 20:38
Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
20.12.2024 | 20:24
Սուրեն Պապիկյանի և Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
20.12.2024 | 20:10
Գլխավոր մրցանակներ 2 տարբեր անվանակարգում․ Factor TV-ի արդյունքը՝ ՆԳՆ-ի հայտարարած մրցույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Factor TV-ն երեկ հայտնել էր, որ Վարչական դատարանը կայացրել է որոշում, համաձայն որի՝ Երևանի ավագանու կողմից ընդունված և 2024 թվականի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերի մասին որոշումն անվավեր է ճանաչվել։

Ավագանու որոշումը Վարչական դատարանում բողոքարկել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցությունը՝ բարձրացնելով վարչարարության համաչափության խնդիրը և նշելով, որ լեգիտիմ նպատակին հասնելու համար միջոցը պետք է լինի պիտանի, անհրաժեշտ և համարժեք, մինչդեռ տվյալ դեպքում վարչական մարմինը՝ Երևանի ավագանին, չի սահմանել ու բացահայտել, թե որն է լեգիտիմ նպատակը, որով պայմանավորված, առաջացել է կոնկրետ փողոցներում կոնկրետ ժամանակահատվածների համար ավտոկայանատեղերի վճարը կոնկրետ չափով բարձրացնելու անհրաժեշտություն:

Վիճարկվել է նաև այն հանգամանքը, որ, փաստացի, Ավագանու որոշման համաձայն՝ երբ անձը 12 ամիս առանձին-առանձին կատարում է վճարում, վճարում է ավելին, քան երբ մեկ տարվա համար միանվագ է կատարում վճարումը։ Վարչական դատարանի որոշումը կայացրել է կոլեգյալ կազմով՝ նախագահող դատավոր Արմեն Ներսիսյանի, դատավորներ Դանիել Դանիելյանի, Աննա Դիլբարյանի, Վարազդատ Միքայելյանի և Անի Չիլինգարյանի կողմից։

Դատական ակտի ուսումնասիրությամբ պարզեցինք, որ դատարանը Ավագանու որոշումն անվավեր է ճանաչել՝ նշելով, որ Երևան քաղաքի ավագանու 26.12.2023թ. «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 43-Ն որոշման հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները չեն համապատասխանում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին։ Սակայն դատարանը դիրքորոշում է հայտնել, որ վիճարկվող դրույթները դրանք ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ հունվարի 1-ից անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն, քանի որ չեն ներկայացվել այդպիսի որոշում չընդունելու դեպքում հանրության կամ պետության համար ծանր հետևանքներ առաջանալու հավանականության վերաբերյալ հիմնավոր փաստարկներ՝ համապատասխան ապացույցներով։

Դատարանի նշված եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ 2024թ. ընթացքում իրենց տրանսպորտային միջոցները վճարովի ավտոկայանատեղերում կայանած քաղաքացիները տրանսպորտային միջոցը կայանելու այդ տարբերակն ընտրել են իրենց ֆինանսական հնարավորությունների հաշվառմամբ և իրենց ազատ կամահայտնությամբ՝ շրջանցելով անվճար ավտոկայանատեղերի առկայությունը կամ այլ վայրերում տրանսպորտային միջոցն անվճար կայանելու հնարավորությունը:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը երեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել, և Քաղաքապետարանը սահմանված մեկամսյա ժամկետում բողոքարկվելու Վարչական դատարանի որոշումը։ Կոստանյանը նաև հայտնել էր, որ 2024-ի հունվարի 1-ից վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։ Եթե նախկինում ավտոկայանատեղիների համար սահմանված դրույքաչափը տարեկան առավելագույնը 12 հզ դրամ էր, ապա 2024-ի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել էին նոր դրույքաչափեր, որոնք հաշվարկվում էին ըստ քաղաքի գոտիավորման: «Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված էր 300 դրամ, մեկ օրվա համար` 2 000 դրամ, մեկ շաբաթվա` 5 000 դրամ, մեկ ամսվա՝ 18 000 դրամ, իսկ մեկ տարվա` 160 000 դրամ: «Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված էր 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա՝ 2000 դրամ, մեկ ամսվա` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24000 դրամ:

Երևանի քաղաքապետի մամուլի Քարտուղար Հայկ Կոստանյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ա և Բ գոտիների համար նախատեսված ավտոկայանատեղի վճարի համապատասխան եկամտային հաշվեհամարներին վճարվել 1,810,261,0 հազ. ՀՀ դրամ գումար, իսկ 2022 թվականին փոխանցվել է՝ շուրջ 827,803,6 հազ. ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 2023թ. համար՝ շուրջ 920,346,8 հազ. ՀՀ դրամ գումար: Հարցին՝ եթե Վարչական դատարանի որոշումն ուժի մեջ մտնի, վերադառնալու ենք ավտակայանատեղիների համար սահմանված նախկին դրույքաչափերին, թե՞ հնարավոր է, Ավագանին մեկ այլ որոշում կայացնի, Հայկ Կոստանյանն ասաց, որ այս պահին Վարչական դատարանի որոշման և այս թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեն, բացի այն, ինչ արդեն հայտնել են։

 

Արաքս Մամուլյան