ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրելու պատգամավոր Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցով։ Factor TV-ն արձանագրել է, որ ՔՊ-ականները հերթով գալիս են Ազգային ժողովի շենք։

Հիշեցնենք` իշխող խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր Factor TV-ին տված հարցազրույցում ասել էր` մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը ՔՊ-ին։ Հակոբ Ասլանյանն առաջարկում է, որ ՔՊ-ում պատգամավորական խումբ ձևավորեն, Աղազարյանին կանչեն պարզաբանումների ու փորձեն իր կարծիքը հիմնավորապես փոխեն Աղազարյանի մասին, եթե ՔՊ-ականներին դա չհաջողվի, նա կհեռանա կուսակցությունից։ Ասլանյանին արձագանքեց ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը։

«Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից»,- Factor TV-ի եթերում հայտարարեց Թորոսյանը։

Նա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի վարքագիծը կոչեց «քաղաքական դավաճանություն և դասալքություն»։ Ասլանյանի հարցով նիստը նախապես նշվել էր, որ պետք է տեղի ունենա 16։30-ին, ապա հայտարարվեց, որ 17։00-ին է, իսկ այժմ նշվում է, որ հնարավոր է տեղի ունենա ավելի ուշ կամ ընդհանրապես այսօր տեղի չունենա։